Վիտամին D-ի դերն օրգանիզմում

Զարգացում

Վիտամին D-ի հիմնական դերն օրգանիզմում կալցիումի յուրացմանը նպաստելն է: Իսկ դա կարևոր է ատամների և ոսկորների առողջության և ամրության համար: Վիդամին D-ն նաև կանխարգելում է ճարպակալումը և շաքարախտը:

Վիտամին D-ի աղբյուրները

Վիտամին D-ով հարուստ է ծովամթերքը, ձկան յուղը, ձվի դեղնուցը, ինչպես նաև կաթնամթերքը: Այս վիտամինը  նաև արտադրվում է օրգանիզմում՝ արևի ճառագայթների ազդեցությամբ: Վիտամին D-ի բավարար քանակության համար անհրաժեշտ է օրական արևի տակ մնալ առնվազն 15 րոպե:

Վիտամին D-ի պաշարները լրացնելու միջոց են նաև դեղատներում վաճառվող կաթիլները և հաբերը, որոնք, սակայն, կարելի է ընդունել միայն բժշկի ցուցումով:

 Անհրաժեշտ չափաբաժինը

Վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժինը կախված է մարդու տարիքից:

Այսպես՝

  • մինչև 1 տարեկան երեխաների պարագայում օրական չափաբաժինը կազմում է 10 մկգ,
  • 1 տարեկանից բարձր երեխաների և չափահասների պարագայում՝ 15 մկգ,
  • 70 տարեկանից բարձր մարդկանց պարագայում՝ 20 մկգ,
  • հղիների պարագայում՝ 15 մկգ:

Վիտամին D-ի սակավության նախանշանները.

  • մկանային ցավ և թուլություն
  • ոսկորների փխրունություն,
  • երեխաների պարագայում՝ ռախիտ, տարեցների մոտ՝ օստեոպորոզ:

Վիտամին D-ի ավելցուկը ևս վնասակար է և կարող է երիկամաքարային հիվանդության պատճառ դառնալ:  Այս վիտամինի ավելցուկը, սակայն, կարող է առաջանալ միայն վիտամինային հավելումների չարաշահման դեպքում:

 

 

Աղբյուրը՝ vkusnyasha.ru

Գովազդ