Ինչպիսի՞  հարցեր չպետք է տալ երեխային

Զարգացում

Երեխային մանկապարտեզից տուն տանելիս ծնողների  առաջին հարցն է` ի՞նչ ես կերել այսօր:

Ընդ որում`հարցը տրվում է այնպիսի տոնայնությամբ, որ երեխան մտածում է, թե իր մեղավորության կամ հպարտության զգացումը կախված է նրանից, թե ինչ է կերել`ապու՞ր, կոտլե՞տ, թե՞ շիլա։ Բժիշկ Կոմարովսկին ասում է. «երեխան  ավելի լավ գիտի, թե երբ և որքան պետք է ուտի: Միակ միջոցը,  որը 100 %-ով  կլուծի ախորժակ չունենալու խնդիրը, սովի զգացումն է»։ Մի՛ հարցրեք երեխային, թե ինչ է կերել նա, հարցրե՛ք՝ ինչն էր առավել հետաքրքիր այդ օրը։

Հերթական և ոչ խրախուսելի հարցերից է նաև՝ «այսօր քեզ որևէ մեկը նեղացրե՞լ է՞»։  Նմանօրինակ հարցերը ստիպում են երեխային մտածել, որ մանկապարտեզում թշնամիներ կան, ովքեր կարող են վնասել իրեն։ Այդպիսով, երեխաներն ընկերների շրջապատում կենտրոնանում են վիրավորանքի վրա և,  հնարավոր է, նույնիսկ  իրենք հրահրեն ընկերներին, վնասեն, կամ իրենք վնասվեն, որպեսզի մայրիկին պատմեն այդ մասին, քանի որ մայրիկը մշտապես հարցնում է՝ «որևէ մեկը վնասե՞լ է քեզ»։ Ավելի լավ է՝ հարցրե՛ք. «ու՞մ հետ ես խաղացել այսօր»։  Իսկ դպրոցականներին տրվող առաջին հարցերից է՝ «ի՞նչ գնահատակ ես ստացել այսօր»։ Ակնկալելով  մի շարք հինգերի, չորսերի, երեքների կամ երկուսների պատասխաններ։

Թվանշաններից բացի, երեխան ձեռք է բերում փորձ, ունենում զգացմունքներ, ստանում տպավորություններ, ժպիտներ, ի վերջո` հոգնում է: Անհրաժեշտ է բացառապես հարցնել՝ «ի՞նչ եք սովորել, ի՞նչ նոր բան եք սովորել, ի՞նչն էր առավել հետաքրքիր, ի՞նչն էր առավել դժվար, ինչպես նաև՝ եթե հնարավորություն լիներ այս օրը կրկին սկսել, ի՞նչ կփոխեիր»։ Այդպիսով, դուք ոչ միայն ավելի շատ տեղեկություն կստանաք երեխայից, այլ նաև կսովորեցնեք նրան վերլուծել իր արածն ու չարածը, սխալները, մի խոսքով`ամփոփել օրը։ Հերթական և հաճախ տրվող հարցերից է նաև՝ «ի՞նչ հաջողություն ես ունեցել այսօր»։ Սա  անհաջող, ավելին՝ անմիտ հարց է,  որովհետև  հաջողությունը ամեն օր չէ, որ լինում է,  իսկ հարցն այնպես է տրվում, կարծես երեխան ամեն օր պետք է հաջողություն ունենա։  Եվ կրկին բացասական զգացում է առաջանում երեխայի մոտ։ Նրա մեջ պետք է ձևավորվի այն ներքին համոզմունքը, որ միայն հաջողությամբ չէ, որ կարելի է կիսվել։ Եվ այնպես, ինչպես կարելի է կիսել ձեռքբերումները, նույն կերպ կարելի է կիսել  դժվարություններն ու հիասթափությունները։

 

 Աղբյուրը՝ Vospitaj.com

 

 

 

Գովազդ