Արդյո՞ք ձեր երեխան ձանձրանում է դպրոցում, քանի որ սովորելը շատ հեշտ է նրա համար: Արդյո՞ք նա իր հասակակիցներից ավելի լավ է կարդում: Եթե այդպես է, ուրեմն`կցանկանաք նաև իմանալ`արդյոք ձեր երեխան կրթական առումով շնորհալի է, թե ոչ:
Ամեն դեպքում հիշեք՝ որոշ երեխաներ իրենց բացառիկ կարողություններն ի ցույց են դնում վաղ տարիքում`նախքան դպրոց գնալը, բայց մեծ մասը`ավելի ուշ:
5-8 տարեկան. նշաններ, որոնք կվկայեն երեխայի`շնորհալի լինելու մասին
- Վերացական է մտածում. նա կլանում է մաթեմատիկական ու լեզվական բանաձևերը և կարողանում է խոսել այնպիսի բարդ թեմաների շուրջ, ինչպիսիք էթիկան է, բարոյականությունը կամ կրոնը:
- Կարողանում է մաթեմատիկական բարդ հաշվարկներ կատարել մտքում, ընդ որում`նախքան դպրոցում սովորելը:
- Կարողանում է տևական ժամանակ կենտրոնանալ միևնույն գործողության վրա:
- Ունի հարուստ բառապաշար և հասկանում է բառեր, որոնք, որպես կանոն, բնորոշ չեն հասակակիցներին:
- Առաջնորդ է, որը հաճախ կազմակերպում է խմբակային խաղեր:
- Ինքնավստահ է իր ձեռքբերումներում և գաղափարներում:
- Կրթական առաջադիմությամբ առաջամարտիկ է:
- Ստեղծագործ է, սիրում է պատմություններ պատմել, նկարել, երգեր հորինել:
- Ունի հումորի զգացում և գնահատում է սրամտությունը:
- Նախընտրում է ժամանակն անցկացնել ոչ թե տարեկիցների, այլ պատանիների հետ:
- Ուսումնական առաջադրանքները կատարում է իր կրթական աստիճանի պահանջներից շատ ավելի լավ:
- Զգայուն է այլոց զգացմունքների նկատմամբ:
- Փաստերն ընկալում ու պետք եղած ժամանակ վերհիշում է:
Աղբյուրը`babycenter.com
Շարունակելի