Ուսումնական զարգացման ծրագիր՝ 2-5 տարեկան երեխաների համար. կազմակերպիչները նախատեսում են փոքրիկներին հատուկ հնարքներով նաև անգլերեն սովորեցնել

Զարգացում

Ֆրանսիացի հոգեբան Ժան Պիաժեի խոսքով՝ երեխաների մտավոր զարգացումը սկսվում է 2 տարեկանից։ Այդ տարիքից երեխայի մոտ զարգանում են հիշողությունը, երևակայությունը, խոսքը։ Տարբեր  երկրներերում մանկական կենտրոնները վաղուց մշակել և ներդրել են զարգացման հատուկ ծրագրեր հենց այս տարիքի երեխաների համար։

Ուսումնասիրելով միջազգային փորձն ու ծրագրերը` «A+ Skills» ուսումնական կենտրոնը ևս մշակել է երեխաների զարգացման ծրագիր։ Կենտրոնի տնօրեն Արմինե Փանոսյանն, ով ունի մանկավարժական և անգլերենի դասավանդման արդեն 20 տարվա փորձ, նշում է՝ իրենց նպատակն է օգնել բազմազբաղ ծնողներին երեխաների խնամքի հարցում․ «Այսօր ծնողները շատ զբաղված են տնային հոգսերով կամ աշխատանքով և ժամանակ չեն կարողանում հատկացնել երեխայի հետ շփվելու, խոսելու համար։ Իսկ մենք գիտենք, որ երեխայի զարգացման համար շատ կարևոր է կենդանի շփումը, հաղորդակցումը։ Այդպես որոշեցինք մշակել 2-5 տարեկան երեխաների մտավոր, ֆիզիկական ու զգայական զարգացման ծրագիր»։

Արմինե Փանոսյանի խոսքով՝ ծրագիրն այնպես է մշակված, որ երեխաները խաղերի, երգերի միջոցով սովորեն նաև անգլերեն․ «Այս տարիքի երեխաների համար անչափ հեշտ է յուրացնել նոր լեզուն, իսկ փորձը ցույց է տվել, որ դա պետք է անել խաղերի, ոտանավորների և դերախաղերի միջոցով»։

Բացի անգլերենի դասերից, ծրագիրը ներառում է խաղեր, պար, երաժշտություն, ձեռքի աշխատանք, վարվեցողության դասեր, դերախաղեր, զբոսանք, այցելություն թատրոն, այգիներ, ճաշ․ «Դասերի միջակայքում երեխաներն, իհարկե, ունեն նաև ընդմիջումներ։ Կարող են նաև խաղալ խաղալիքներով։ Ի դեպ, Լիբանանից և Ավստրալիայից մենք բերել ենք էկոլոգիապես մաքուր խաղալիքներ»։

 

«A+ Skills» ուսումնական կենտրոնի երեխաների զարգացման հատուկ ծրագիրը մեկնարկում է փետրվարի 18-ից։ Կենտրոնը  երեխաների ընդունում է ամեն օր՝ բացի շաբաթ-կիրակիից։ «Օրակարգը սկսվում է ժամը 10-ից ու տևում մինչև 14։00, սակայն, հաշվի առնելով, որ ծնողները առավոտյան շտապում են աշխատանքի, մենք երեխաներին պատրաստ ենք ընդունել առավոտյան ժամը 8։30-ին»,-ասում է Արմինեն, ապա հավելում՝ ծնողների ցանկությամբ երեխաները կարող են ավելի շատ ժամանակ անցկացնել կենտրոնում, սակայն դա արդեն հավելյալ ծառայություն է։

Երեխաների զարգացման ծրագրի ամսավճարը 35․000 դրամ է։

 

 Հ․ Գ․ «A+ Skills» -ը Հայաստանում միակ կենտրոնն է, որը համագործակցում է բրիտանական «Intesol Worldwide» միջազգային  ընկերության հետ: Այս  ընկերությունը  անգլերենի ուսուցիչներին  տրամադրում է «TEFL Certificate» հավաստագրեր։

Ավելին իմանալու համար զանգահարեք՝  096/055 374927,  077374925

Հասցե՝ Օրբելի 45

Գովազդ