Երեխային մոտիվացնելու 5 արդյունավետ միջոց

Զարգացում

Ծնողների ճնշող մեծամասնությունն այսօր գանգատվում է, որ իրենց երեխաները մոտիվացված չեն։

Իսկ գուցե նրանք մոտիվացնելու սխալ մեթոդնե՞ր են ընտրում։ 

Ինչպե՞ս մոտիվացնել երեխային 

Չմոտիվացված երեխային մոտիվացնելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչու է նա այդպիսին: Գուցե երեխան ունի հոգեբանական խնդիրներ։ Բացի այդ, դուք պետք է հասկանաք, թե զարգացման ո՞ր փուլում է երեխան: Առանց իրավիճակը և երեխայի առանձնահատկությունները հասկանալու, չեք կարող ասել, որ երեխան մոտիվացված չէ:

Երբ հասկանաք վերը նշվածը, կիրառեք ստորև ներկայացված այս 5 մոտիվացիոն քայլերը։

  1. Մոռացեք բարկության մասին: Եթե երեխան բարկացած տեսնի Ձեզ, նա կամ կդիմադրի, որովհետև իրավիճակը սպառնալից կհամարի, կամ էլ կզիջի՝ ձեզ հանգստացնելու համար, սակայն այս զիջումը կլինի շատ ժամանակավոր։ Այս 2 տարբերակները ցանկալի չեն: Քննարկեք երեխայի հետ խնդիրը ու առաջարկեք լուծումներ։ Փորձեք գտնել այն զբաղմունքը, որը երեխային ավելի է դուր գալիս։ Յուրաքանչյուր երեխա ունի թաքնված տաղանդ։ Հայտնաբերե՛ք այն։

 

  1. Եղե՛ք ոգեշնչող առաջնորդ։ Շատ ծնողներ երեխաներին դարձնում են չմոտիվացված, որովհետև հոգնեցնում են նրանց սեփական անհանգստություններով: Հաճախ մենք մոռանում ենք, թե ինչն է երեխային ուրախացնում, ոգևորում: Փորձեք երեխային վերահսկելու փոխարեն քաջալերել, օգնեք նրան գտնել կյանքի նպատակներ, հաճելի զբաղմունքներ:

 

  1. Թու՛յլ տվեք, որ երեխան միայնակ ընտրություն կատարի։ Թույլ տվեք, որ երեխան սխալվի: Թողեք, որ ինքը պատասխան տա իր արածների և չարածների համար: Եթե երեխան զրկվել է ինչ-որ բանից, որովհետև չի կատարել տնայինը, թույլ տվեք, որ նա ինքը հասկանա, որ կարող է դարձյալ ստանա կորցրածը, եթե լավ վարք դրսևորի:

 

  1. Հասկացե՛ք, թե ինչն է ձեր երեխային մոտիվացնում։ Բոլոր մարդիկ ինչ-որ բանով մոտիվացվում են: Ձեր պարտականությունն է հասկանալ, թե ինչն է մոտիվացնում Ձեր երեխային: Բացահայտեք, թե ինչ է ուզում երեխան և ինչու է ուզում: Համագործակցե՛ք փոքրիկի հետ:

 

  1. Հարցրե՛ք, երբ կասկածում եք։ Շատ ծնողներ տանջում են իրենց՝ փնտրելով «ինչու՞ իմ երեխան մոտիվացված չէ» հարցի պատասխանը: Այդ հարցի հասցեատերը, սակայն, հենց երեխան է: Իհարկե, դուք չեք ստանա ամբողջական պատասխան այն հարցին՝ «ինչու՞ դու մոտիվացված չես»: Դուք կարող եք, օրինակ, հարցնել. «Ինչու՞ չես կատարել մաթեմատիկայի հանձնարարությունը»: Գուցե բացահայտեք, որ երեխան խնդիր ունի մաթեմատիկայի ուսուցչի հետ, որովհետև վերջինս դասերի ընթացքում քննադատաբար է մոտենում երեխաներին:

Դուք կարող եք հասկանալ, թե ինչն է մոտիվացնում ձեր երեխային՝ ուսումնասիրելով նրա խնդիրները, ոչ թե հրամաններ տալով: Լավ իմանալով Ձեր երեխային՝ Դուք կարող եք վստահություն ներշնչել նրան, իսկ ինքնավստահ երեխան կլինի մոտիվացված:

 

Աղբյուրը՝ babycenter.com

Գովազդ