Ինչպե՞ս փոքրիկին հետ վարժեցնել միզամանից

Զարգացում

Ծնողներից շատերը հաճախ բախվում են փոքրիկին միզամանից հետ վարժեցնելու դժվարությանը: Փոքրիկը մեծանում է և անհրաժեշտություն է առաջանում, որ նա իր կարիքները հոգա դրա համար նախատեսված սենյակում` զուգարանում: Հիանալի կլինի, եթե փոքրիկն ինքը հրաժարվի միզամանից և հետևի ծնողների օրինակին: Սակայն շատ փոքրիկերի համար ավելի հարմարավետ է «դատարկվել» միզամանում:

Առհասարակ, տակդիրների   զարգացման շնորհիվ երեխաները դժվարությամբ են հարմարվում այն մտքին, որ կարիքները պետք է հոգան միզամանում, այլ ոչ թե տաբատի մեջ:

Ավելի հեշտ է փոքրիկին միզամանից հետ վարժեցնել գիշերը: Սակայն պատրաստ եղեք դժվարությունների, քանի որ ցանկալի արդյունքի հասնելը  միշտ չէ, որ  հեշտ է լինում: Մի մոռացեք, փոքրիկները միշտ անում են այնպես, ինչպես իրենց ավելի հարմար է:

Որպիսի փոքրիկը  զուգարան գնա առաջին իսկ  ազդանշանի դեպքում, հարկավոր է վաղ հասակից նրան ընտելացնել այդ մտքին: Նախ հարկավոր է պահել միզելու, որպեսզի նա սովորի, որ տաբատը պետք է չոր լինի:  Եթե փոքրիկը  չի արտաթորում  միզամանում, ապա կարելի է գնել զուգարանակոնքի համար նախատեսված փափուկ նստատեղ ` նախատեսված փոքրիկների համար և նստեցնել դրա վրա:

Ոչ փորձառու ծնողները, ովքեր ամեն ջանք գործադրում են ամեն ինչ ճշտորեն անելու համար, անում են այնպես, ինչպես խորհուրդ են տվել բարեկամները կամ  ինչպես կարդացել են ամսագրերում: Սակայն, կան փոքրիկներ, ովքեր համառորեն չեն ուզում միզամանից կամ զուգարանից օգտվել. Այս դեպքում ծնողներին համբերատար սպասելուց եւ փոքրիկի քմահաճույքին հետեւելուց բացի ոչինչ չի մնում:

Բազմաթիվ փոքրիկների համար դժվար է լինում հասկանալը, որ միզամանին նստելը կամ զուգարանը գնալը կարևոր է: Նրանք նախընտրում են անել այն, ինչ իրենց հարմար է, չնայած ծնողների գործադրած ջանքերին: Պետք է  պարզապես համբերատար լինել` բացառելով ագրեսիան, քանի որ փոքրիկները դա շուտ զգում և հիասթափվում են:

Եթե փոքրիկը համառորեն չի ուզում գնալ զուգարան, ապա հարկավոր է ծանոթացնել հասակակիցների հետ, որոնք արդեն ճշտորեն  անում են դա. այդպիսի օրինակը կարող է ոգոշնչել փոքրիկին:

Հիմնականում ծնողները սկսում են երեխաներին հետ վարժեցնել միզամանից մանկապարտեզ գնալու ժամանակ, երբ աստիճանաբար բացառվում են տակդիրները:

Որոշ փոքրիկներ թեեւ «սխալներով», սակայն զուգարան սկսում են գնալ ինքնուրույն. պարզապես մի  գեղեցիկ օր բացում են զուգարանի դուռն ու ինքնուրույն փորձում հոգալ սեփական կարիքները:

Գաղտնիք չէ, որ փոքրիկների համար օրինակ են հանդիսանում ծնողները եւ անգամ ամենափոքր մանրուքները «դաջվում են» նրանց գիտակցության մեջ:   Փորձառու և հոգատար ծնողները իրենց փոքրիկին դժվար պահերին մենակ չեն թողնում և չեն գորգոռում թաց տաբատների պատճառով: Նամանավանդ որ ժամանակի ընթացքում փոքրիկը ինքն է սկսում գիտակցել, թե ինչպես է հարկավոր իրեն դրսևորել այս կամ այն դեպքերում:

Գովազդ