«Ակտիվ»՝ ահա այս տարիքի երեխաների ամենակարճ բնութագիրը:  Նրանց այս տարիքում դուր են գալիս բոլոր այն խաղալիքները, որոնցով հնարավոր է ամբողջ մարմինը գործի դնելով խաղալ՝ գնդակ, ճոճանակ, մագլցելու հարմարանքներ և այլն:  

Երևի բոլոր ծնողներն էլ մտածում են՝ որքա՞ն ժամանակ պետք է երեխան անցկացնի էկրանի առջև։ Մասնագետները մշտապես նշում են, որ երկար ժամանակ համակարգչի, հեռուստաէկրանի մոտ անցկացնելը, հեռախոսով ու պլանշետով խաղալը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի ուղեղի զարգացման վրա։

Երեխայի  երևակայության, խոսքի և ընդհանուր զարգացման համար մուլտֆիլմերը, թատերական  ու կրկեսային ներկայացումները հիանալի միջոցներ են: Երեխաները պետք է դիտեն բացառապես մանկական ֆիլմեր ու ներկայացումներ, բայց լինում են դեպքեր, երբ ծնողները հաշվի չեն առնում այս «կանոնը»։ Մասնագետները խորհուրդ են տալիս աչալրջորեն հետևել, թե ինչ է դիտում երեխան:

Յուրաքանչյուր ծնող պետք է երեխային սովորեցնի նկարել. դա ոչ միայն շատ լավ զբաղմունք է, որը կարող է շեղել երեխային ու հնարավորություն տալ Ձեզ մի քիչ շունչ քաշել, այլև կզարգացնի երեխայի երևակայությունը, գունային զգացողությունը։ Առաջարկում ենք նկարելու մի քանի տարբերակ։

Այլ հոդվածներ …

Գովազդ