Երևանի կենդանաբանական այգին նորություն և գեղեցիկ անակնկալ է պատրաստել բոլորի ու հատկապես իր փոքրիկ այցելուների համար:
Առակ անձի իրական արժեքները նկատելու և համեստությունը գնահատելու մասին
Անտառի խորքում մեծանում էր մի փայլուն, կարմրավուն սունկ: Այն բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվում իր առանձնահատուկ թվացող տեսքի շնորհիվ: Պատեհ-անպատեհ առիթով էլ պարծենում էր․
Երբևէ փորձե՞լ եք նամակ գրել ձեր երեխային․ տողեր, որոնք նա անպայման պետք է լսի
Տեխնոլոգիական այս դարում ծնողների մեծ մասը փոքրիկի լուսանկարները, չարաճճիանալու տեսանյութերը կամ էլ երեխային առնչվող գրառումները պահում է համակարգչում և հեռախոսում: Իսկ եթե մի օր խնդիրներ առաջանան դրանց հետ և չկարողանաք վերադարձնել ձեզ համար այդքա՜ն արժեքավորը։
5 զարգացնող խաղ, որոնք կարելի է կազմակերպել երեխայի հետ տանը, զվարճանալ և սովորել
Ստուգում ենք բառապաշարը
Բառապաշարն ու աշխարհընկալումը ցույց են տալիս մարդու մտավոր զարգացման մակարդակը, ուստի եկեք զարգացնենք դրանք: Հարկավոր են թղթեր և մատիտներ:
«Կատուն, որն ուզում էր կոմպոզիտոր դառնալ» ու «Համանվագ ցավի և հարության». գրքեր, որոնք անհրաժեշտ են ձեր երեխային
Կարո՞ղ է կատուն յոթ գդալ մածնի փոխարեն յոթ նոտա ուզել։ Պատկերացրե՛ք, որ այո․ Արա Ալոյանի «Կատուն, որն ուզում էր կոմպոզիտոր դառնալ» չափածո պիեսի համանուն հերոսն էր հենց փափագում դա: Հեղինակը փոքրիկների համար գրել է մի հիասքանչ պատմություն և կերտել կերպարներ, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ուսուցանում է նորն ու բարին: Ստանում ենք գաղափար այն մասին, որ երազանքների հետևից գնալ անպայման պետք է, բայց և չմոռանալ գնահատել սեփական ուժերը:
Ընթերցելու դեպքում երեխան կատվի կողմից մեջբերվող խոսքերի միջոցով կսովորի չընկճվել ու ցանկացած քայլից, որ չստացվեց իր ուզածի պես, այլ օգուտ քաղել։ Ինչպես նաև, չմոռանալ մարդկանց, որոնք կողքիդ են եղել: Կատուն այն կերպարն էր, որ նույնիսկ իր բառերով օգնեց թոռնիկ Դանիելին թողնել ծույլիկի ուղին և լավ սովորել, սկսել օգնել տատիկին: Մյուս զարմանահրաշ դրվագների հետ փոքրիկին ծանոթացնելու համար հարկավոր է գնել նույնանուն գիրքն ու վայելել:
Բառախաղով, երաժշտական և բանաստեղծական յուրակերպ լուծումներով համեմված այդ սքանչելի պատմությունը բեմադրվել է Հայաստանի տարբեր կրթօջախներում և արտերկրում, տրվել տիկնիկային ներկայացման ու մյուզիքլ տարբերակներով:
Գիրքն արժե ընդամենը 2000 դրամ:
Մեր սիրելի ընթերցողներին ցանկանում ենք տեղեկացնել, որ Արա Ալոյանը հեղինակ է նաև մեկ այլ՝ «Համանվագ ցավի և հարության» գրքի: Այն Արցախյան առաջին հաղթամարտի մասին է, պոեմներ կան` նվիրված Հայաստանի ու Արցախի պետական և մասնավոր կառույցներին, մշակութային հաստատություններին, բուհերին: Տվյալ աշխատանքը տրամադրվել է ավելի քան 30 հայաշատ գաղթօջախների: Գիրքը նույնիսկ երաշխավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ, արժանացվել խրախուսումների: Հեղինակի բնութագրմամբ` նպատակը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին արթուն պահելն է:
Արա Ալոյանի կրթական մոտիվներով այս գիրքը ևս արժե 2000 դրամ:
Մենք կարող ենք փոքրիկ գումարի դիմաց ձեռք բերել օգտավետ գրքերն ու հարստացնել երեխաների գրադարանը:
Պատվիրելու համար զանգահարեք 094 621 401 հեռախոսահամարին:
Երեխայի մտածողության զարգացմանը նպաստող 5 խաղ
Խաղ 1․ Անցյալը և ապագան
Տվեք ցանկացած առարկայի անվանում և հարցրեք երեխային՝ ի՞նչ է եղել այս առարկան իր անցյալում: Ապա սկսեք երևակայել՝ իսկ ի՞նչ կարող է այն դառնալ ապագայում: Սրա շնորհիվ փոքրիկը հասկանում է, թե որքան բարդ և երկար ճանապարհ են անցնում իրերը մինչև սովորական, բոլորիս հայտնի ձևը ստանալը: Այն պահին, երբ երեխան գործի է դնում երևակայությունը, մեծանում է որևէ նոր բան ստեղծելու կամ սովորականից անսովորի կերտման հավանականությունը: