Փոքրիկ Խաչիկի սիրելի զբաղմունքներից է գիպսե արձանիկներ պատրաստելը և դրանք ներկելը:
Խոտից մազերով մարդուկներ զատիկի համար
Առաջարկում է պատրաստել մայրիկ Պերճուհի Մանուկյանը:
Պատրաստման համար հարկավոր է.
· զուգագուլպա,
· փայտի թեփ,
· ցորեն:
Նկարում ենք Ձմեռ պապ (քայլ առ քայլ ուղեցույց)
Ամանորը մոտենում է: Բոլոր փոքրիկներն այս օրերին ոգևորված նամակներ են գրում Ձմեռ պապիկին, փորձում նրա տեսքով բացիկներ նկարել: Ներկայացված տեսանյութը կօգնի, որ փոքրիկի հետ միասին գեղեցիկ բացիկներ պատրաստեք կամ իր պատկերներով նկարազարդեք Ձմեռ պապին ուղղված նամակը, անգամ եթե հեռու եք նկարչությունից:
Ինչպես ինքնուրույն պատրաստել պլաստիլին
Պլաստիլինով զբաղմունքը շատ արդյունավետ է. զարգացնում է մոտորիկան: Փոքրիկները սկզբում տրորում են, հետզհետե կարողանում են պատրաստել իրենց լավ ծանոթ պարզ առարկաներ՝ ելակ, սունկ, զատիկ և այլն։
Մայրիկ Աննա Հովհաննիսյանն առաջարկում է տան պայմաններում պլաստիլին պատրաստելու բաղադրատոմս, որը մաքուր է էկոլոգիապես և անվնաս երեխաների համար: Շատ հեշտ է պատրաստվում և մեծ գումար չի պահանջում:
Պլաստիլինով ստեղծագործելու 40 գաղափար (լուսանկարներ)
Տարվա ցուրտ եղանակին, երբ փոքրիկը զրկված է բակային խաղերից, նրա ժամանցը կազմակերպելու լավագույն տարբերակներից մեկը կարող են լինել պլաստիլինով խաղերը: Այսպես փոքրիկը թե չի ձանձրանա, թե կզարգացնի ձեռքերի մանր մոտորիկան ու երևակայությունը: Ստորև ներկայացնում ենք
Պատրաստում ենք տոնածառ թղթից (տեսանյութ)
Թղթից գեղեցիկ եղևնի պատրաստելու համար հարկավոր է ընդամենը կանաչ թուղթ և փայտիկ, որը կդառնա ծառի բունը: Պատրաստման եղանակը պարզ է, այնպես որ կարող եք գործում ներգրավել Ձեր փոքրիկին՝ նրան մեծ ուրախություն պատճառելով: Պատրաստելուց հետո եղևնին կարող եք զարդարել փոքրիկ ուլունքներով՝ այն վերածելով գեղեցիկ տոնածառի:
Հաճելի ժամանց: