Թռչուն գունավոր թղթով` ոտքերից ու ձեռքերից

Ժամանց

«Իմ փոքրիկ»-ն առաջարկում է փոքրիկի հետ ստեղծագործության ժամին պատրաստել հնդկահավ գունավոր թղթից: Գործընթացը նաև հետաքրքիր կլինի փոքրիկի համար, քանի որ թղթի վրա տպելու եք նրա ձեռքերն ու ոտքերը:

Հարկավոր է.

Շագանակագույն, կարմիր, դեղին և նարնջագույն թուղթ,

Մատիտ,

Մկրատ,

Սոսինձ:

Պատրաստման եղանակը

  1. Թող փոքրիկն իր ոտքը դնի շագանակագույն թղթի վրա, իսկ դուք մատիտով ընդգծեք եզրերը, ապա կտրեք այն ու առանձնացրեք:
  2. Հերթականությամբ փոքրիկը ձեռքերը պետք է դնի կամիր, դեղին և նարնջագույն թղթերի վրա, մատիտով ձեռքերը տպեք թղթի վրա, ապա կտրատեք:
  3. Ոտքերի պատկերը կրունկների մասով դրեք միմյանց վրա, ինչպես նկարում է պատկերված,  և սոսնձեք: Դա կլինի թռչունի մարմինը:
  4. Կարմիր թղթով եռանկյունաձև կատար նկարեք և կտրեք: Այն կպցրեք համապատասխան տեղում: Նարնջագույն թղթից կտուց կտրեք և սոսնձեք համապատասխան տեղում: Սպիտակ և սև թղթերից էլ աչքեր պատրաստեք ու սոսնձեք: Նարնջագույն թղթից նաև ոտքեր պատրաստեք:
  5. Գույնզգույն ձեռքերից հնդկահավի համար փետուրներ ենք պատրաստում. Դրանք մատները դեպ դուրս սոսնձեք պոչի հատվածում:

Ահա և հնդկահավը պատրաստ է:

Հաճելի ժամանց:

Ըստ rebenok.com կայքի

{jathumbnail off}

Գովազդ