Հեքիաթներ և խաղեր` ի օգնություն մայրիկներին

Ժամանց

Հեքիաթ բաժանման մասին

Բաժանման մասին հեքիաթի շնորհիվ կարելի  է փոքրիկին խորհուրդ տալ, օգնել նրան խնդրին նայել  այլ կողմից, տանել նրան այն բանին, որ նա ինքնուրույն գտնի իր հարցերի պատասխանները, պատմել այն  մասին, որ փոքրիկին դժվար կլինի ընկալել առանց առասպելական քողի:

Հեքիաթն ինքներդ պիտի հորինեք, ահա թե ինչպես. Օրինակ, սցենար մտածեք, ըստ որի մայրիկը և

փոքրիկը պետք է բաժանվեն:

Մտածեք, թե ինչպիսի պահեր պետք է մտնեն հեքրիաթի սյուժետի մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել Ձեր գործողությունների ընթացքը` ինչքան երկար եք Դուք բացակայելու, ով է փոքրիկին խնամելու , արդյոք այդ ընթացքում նա մանկապարտեզ կգնա և նման այլ մանրամասներ:

Հաջորդ քայլը` հեքիաթի հերոսների ընտրությունը: Փոքրիկը պետք է իրեն զգա հեքիաթի հերոսի դերում, և միաժամանակ ունենա հնարավորություն ցանկության դեպքում դրանից հեռանալու: Ցանկալի է, որ Ձեզ և այլ կարևոր մարդկանց համար  նույնպես սցենարում տեղ լինի:  Հեքիաթի սցենարին  հիանալի կերպով համապատասխանում են այլ էակների ընտանիքները` նապաստակներ, շունիկներ, անգամ բեռնատարներ: Դրանց ընտրությունն  ուղղակիրոեն կապ ունի փոքրիկի նախասիրությունների հետ:

Հեքիաթը կարող եք սկսել նրան պատմել Ձեր հեռացումից մի քանի օր առաջ: Ինչո՞ւ հենց սկսել:  Երևի նկատել եք, որ 2-2.5 տարեկան փոքրիկներին դուր են գալիս շարունակական  սյուժեներով  հեքիաթներ կամ հենց նույն հեքիաթի կրկնությունը լսելը:

Այդ իսկ պատճառով փոքրիկին նախապատաստեք Ձեր հեռացմանը: Հեքիաթը պատմեք մի քանի անգամ` լրացնելով բազմաթիվ մանրամասներ, և այն կդառնա մեծահասկաների և փոքրիկի համատեղ ստեղծագործություն: Կարել է ուղիղ համեմատականներ տանել հորինվածքի և փոքրիկի իրական կյանքի միջև:  Սակայն դա կարելի է նաև չանել, քանի որ փոքրիկը հեքրիաթային սյուժեն  անգիտակցաբար ընդունում է ինչպես իրենը:

Բաժանման խաղ

Խաղը  բավականին օգտակար միջոց է նրան նախապատրաստելու բաժանմանը: Ի՞նչ խաղ ընտրել:  Առաջին  հերթին,  իհարկե, պահմտոցին: Խաղի ընթացքում փոքրիկը հետզհետե յուրացնում է այն փաստը, որ եթե Դուք չեք երևում, դա չի նշանակում,  որ Դուք չկաք:

Երկրորդ` Դուք ինքներդ կարող եք հորինել յուրաքանչյուր տեսակի խաղ , որտեղ, օրինակ, տիկնիկը կամ արջուկը, թաքնվում են արկղի մեջ, իսկ հետո  դուրս բերվում այնտեղից:

Շատ օգտակար կլինի նաև տիկնիկների միջոցով խաղալ աշխատանքի գնալու սցենարը`մայրիկ տիկնիկը պետք է  բալիկ տիկնիկին առավոտյան ցտեսություն ասի ու գործի գնա:  Ուշադրություն դարձրեք, թե ինչ բառեր է փոքրիկը վերագրում տիկնիկ-կերպարին, ինչ է ասում նրա շուրթերով: Վերլուծեք  դրանք և խաղի ընթացքը: Սա կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչն է անհանգստացնում փոքրիկին բաժանման պահին:

 

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ