Նախորդ հրապարակումում հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը ներկայացրել էր մի քանի խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել երեխայի վախը մթությունից: Այս անգամ առաջարկում ենք որոշ խաղեր, որոնք կօգնեն Ձեր փոքրիկին ազատվել մթության նկատմամբ վախի զգացումից:
Փոքրիկ կենդանիները իրենց բնում
(3 – 4 տարեկան երեխաների համար)
Պառկելով երեխայի հետ անկողին միացված լույսի
Նախորդ հրապարակումում հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը ներկայացրել էր մի քանի խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել երեխայի վախը մթությունից: Այս անգամ առաջարկում ենք որոշ խաղեր, որոնք կօգնեն Ձեր փոքրիկին ազատվել մթության նկատմամբ վախի զգացումից:
Փոքրիկ կենդանիները իրենց բնում
(3 – 4 տարեկան երեխաների համար)
Պառկելով երեխայի հետ անկողին միացված լույսի
պայմաններում` ծածկվեք վերմակով ասեք հետևյալը. «Մենք քեզ հետ փոքրիկ սկյուռիկներ ենք (նապաստակներ, մկնիկներ, որը նրան ավելի է դուր գալիս) և մենք պառկած ենք մեր հարմարավետ բնի մեջ: Այնտեղ, փողոցում մութ է, ցուրտ, անձրև է գալիս, քամի է փչում, իսկ մեզ մոտ տաք է, խաղաղ, հարմարավետ: Եվ ոչ ոք մեզ մոտ չի գա, ոչ ոքի մենք չենք թողնի: Մեր բույնը հաստ սյուներ ունի և մենք ոչ ոքից չենք վախենում»: Անհրաժեշտ է խոսել հանգստացնող տոնով, որպեսզի երեխան թուլանա և աստիճանաբար քնի:
Կուղբերը
(3 – 6 տարեկան երեխաների համար)
Որսորդը փորձում է բռնել կուղբին (կամ կուղբերին, եթե մի քանի երեխա են խաղում): Կուղբը նրանից թաքնվում է մինչև գետին հասնող սփռոցով ծածկված սեղանի տակ, և այնտեղ նստում է մինչև չհամոզվի, որ որսորդը գնացել է և կարող է դուրս գալ: Մթության մեջ նստելու ժամանակը հարկավոր է մի փոքր երկարացնել ( օրինակ, որսորդը կարող է ասել, որ նա հիմա կգնա հարևան սենյակ և կվերադառնա):
«Տիկնիկային պահմտոցիներ»
(4 – 6 տարեկան)
Այս խաղում թաքնվում են ոչ թե երեխաները, այլ խաղալիքները: Ընդ որոմ որոշները թաքնվում են վառ լուսավոր վայրում, իսկ մյուսները` մութ: Մթության մեջ թաքնված խաղալիքը գտնելու համար ավելի շատ միավորներ են տրվում, քան լուսավոր վայրում գտնվողի համար:
Որպես կանոն, երեխաները ժամանակի ընթացքում դադարում են վախենալ մթությունից: Սակայն եթե այդ վախը չափազանց երկար է ձգվում, հարկավոր է պարզել, թե ինչ է կատարվում ձեր ընտանիքում: Հնարավոր է , որ երեխան այդպիսի վախի մեջ արտահայտում է իր խանդը փոքրիկ եղբոր կամ քրոջ հանդեպ: Կամ հայրիկը ճնշում է իր ավտորիտարությամբ, իսկ բացահայտ բողոքը( դիմադրությունը) մութ սենյակում քնելու դեմ միակ միջոցն է հայրիկին ստիպելու թուլացնել ճնշումը: Որոշ դեպքերում պարզելու համար, թե ինչ է թաքնված ձեր երեխայի վախի հետևում, կօգնի հոգեբանը:
Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը: