Շատ մտատանջվել պետք չէ, թե ինչ է հարկավոր գնել խանութից՝ տոնական իրեր պատրաստելու համար: Այն, ինչ հիմա կառաջարկենք, կարող եք պատրաստել ձեռքի տակ եղած գրենական ու երբեմն էլ խոհանոցային պարագաներով: Եվ այսպես, պատրաստում ենք անձեռոցիկի կամ հավկիթի օղակներ:

Ինչ է պետք.
• Թղթե խողովակներ (կարող եք օգտագործել այն խողովակները, որոնց վրա փաթաթված է սննդի տարաները ծածկելու համար օգտագործվող թափանցիկ ցելոֆանը)
• Կպչուն կամ սովորական, գունավոր կամ սպիտակ թղթեր
• Մկրատ
• Սոսինձ
• Ներկ եւ վրձին
• Հավկիթի սոսնձվող նկար (ըստ անհրաժեշտության)
Ինչպես պատրաստել.
- Յուրաքանչյուր օղակի համար կտրել ստվարաթղթե խողովակը.
- Օղակները ներկել ու թողնել, որ չորանան կամ թողնել այնպես, ինչպես կա
- Թուղթն օվալաձեւ կտրել, որ հավկիթի տեսք ստանա կամ օգտագործել պատրաստի ձվաձեւ կպչուն թղթերը
- Յուրաքանչյուր ձվաձեւ թղթի վրա 5 կլոր թղթե պուտեր փակցնել
- Թղթե ձվիկները սոսնձել օղակներին:
Այս յուրօրինակ պարագաները կծառայեն միանգամից երկու նպատակով՝ օղակների մեջ թե հավկիթ կարող եք դնել, թե անձեռոցիկ: