100 զբաղմունք՝ մայրիկի ու փոքրիկի համար – մաս 1

Ի՞նչ անել,  որ փոքրիկը չձանձրանա. սա մի հարց է, որը երբեք չի կորցնում իր արդիականությունը: Երեխան ունի այնքան էներգիա,  որ, թվում է, չի սպառվի,անգամ եթե օրվա մեջ մեկ րոպե չնստի: Հիմնականում այդպես էլ կա: Որոշ փոքրիկներ, իհարկե,  քիչ պահանջներ են ներկայացնում եւ կարող են ինքնուրույն խաղալ ժամերով:

Բայց ավելի հաճախ պատահում է հակառակը, երբ փոքրիկն աչքերը բացելուն պես պահանջում է ապահովել իրեն տարատեսակ խաղերով ու զբաղմունքով, եւ դա միանգամայն նորմալ է, քանի որ այդպես է զարգանում երեխայի աշխարհընկալումը: Եթե փոքրիկը հաճախում է մանկապարտեզ, հարցը մասամբ լուծվում է, քանի որ մանկական կենտրոնների աշխատակիցները մասնագիտացած են այդ գործում: Իսկ ի՞նչ անեն այն մայրիկները, որոնք ամբողջ օրը փոքրիկի հետ են եւ այլեւս չեն կարողանում ժամանցի տարբերակներ գտնել: Ահա համատեղ զբաղմունքի  տարբերակներ, որոնք կօգնեն ձեզ բազմազբաղ ու հաճելի օր անցկացնել փոքրիկների հետ.

  1. Գնացեք գրադարան
  2. Թխեք որեւէ բան, աղցան պատրաստեք, զարդարեք տորթը կամ պաղպաղակ
  3. Խաղալիք կենդանիներով տիկնիկային ներկայացում բեմադրեք
  4. Խորանարդներով կամ տարբեր իրերով աշտարակներ կառուցեք
  5. Գիրք կարդացեք
  6. Նկարեք, ներկեք միասին, գունավոր թղթերով ապլիկացիաներ արեք
  7. Շրջեք խանութներով
  8. Հրավիրեք սիրելի խաղընկերոջը տուն
  9. Հագնվեք միասին
  10. Գնացեք լողավազան
  11. Պիկնիկ կազմակերպեք (կարող եք անգամ սենյակի հատակին ծածկոց փռել ու ձեւացնել՝ իբր քաղաքից դուրս եք գնացել)
  12. Միասին երաժշտություն լսեք
  13. Այցելեք թանգարան
  14. Այցելեք կենդանաբանական այգի
  15. Գնացեք կենդանիների խանութ
  16. Միասին նամակ գրեք որեւէ սիրելի մեկին, օրինակ՝ հեքիաթի հերոսի
  17. Զբոսնեք
  18. Ալբոմներից նկարներ հանեք ու զրուցեք դրանց մասին
  19. Երգեք միասին
  20. Միասին որեւէ խմբակ հաճախեք
  21. Միասին չմուշկ քշեք
  22. Պատմեք ձեր մանկության մասին
  23. Վերմակով ամրոց սարքեք ու մտեք ներս
  24. Սառնարանի վրա կպչուն իրեր դասավորեք
  25. Մարզանք արեք

Շարունակելի