Ինչպես ապահովել խաղալիքի անվտանգությունը

Ժամանց

Նախադպրոցականների համար

  • Հեծանիվները, սկուտերները եւ ինքնագնացները գործի դնելիս պետք է անպայման ամրացնել անվտանգության գոտիները եւ բոլոր այն պարագաները, որոնք նախատեսված են անվտանգության համար:
  • Օղակվող գոտիները պետք է այնպես ամրացնել, որ փոքրիկին հանկարծ չխեղդեն:

Նախադպրոցականների համար

  • Հեծանիվները, սկուտերները եւ ինքնագնացները գործի դնելիս պետք է անպայման ամրացնել անվտանգության գոտիները եւ բոլոր այն պարագաները, որոնք նախատեսված են անվտանգության համար:
  • Օղակվող գոտիները պետք է այնպես ամրացնել, որ փոքրիկին հանկարծ չխեղդեն:
  • Խաղալիք նետերի ծայրերը պետք է լինեն փափուկ, որպեսզի չվնասեն փոքրիկին:
  • Խաղալիք ատրճանակները պետք է լինեն գունավոր, որպեսզի երեխաներն  իրականի հետ չշփոթեն: Բացի այդ, փոքրիկներին պետք է սովորեցնել եւ ոչ մի դեպքում մարդկանց վրա թիրախ չբռնել:

 

Ինչպես ապահովել խաղալիքի անվտանգությունը տանը

 

Անվտանգ խաղալիք գնելուց հետո պետք է համոզված լինեք, որ փոքրիկը գիտի, թե ինչպես է պետք օգտագործել: Լավագույն միջոցը, իհարկե, խաղը հսկելն է:  Նրանց հետ խաղալով` դուք ոչ միայն կհսկեք, այլեւ կսովորեցնեք, թե ինչպես է պետք խաղալ:

Ծնողները պետք է`

  • Կարդան խաղալիքի գործարանային ներդիրները
  • Համոզվեն, որ խաղալիքը հենց իրենց փոքրիկի տարիքի համար է
  • Համոզվեն, որ խաղալիքից ներկ չի թափվում
  • Պարբերաբար ստուգեն խաղալիքի պիտանելիությունը
  • Ստուգեն, որ փայտե խաղալիքը «փշեր» չունենա
  • Համոզվեն, որ պլաստմասե խաղալիքները կոտրված չեն
  • Ստուգեն, որ հեծանիվներն ու դրսի մյուս խաղալիքները (մեքենան, հեծանիվը, սքութերը կամ  ինքնագնացը) ժանգոտած չլինեն:
  • Տեղումների ժամանակ դրսի խաղալիքները բերեն  ներս:

Համոզվեք նաեւ, որ խաղալիքները մաքուր են: Որոշները հնարավոր է մաքրել ամանների լվացման հեղուկով, բայց նախեւառաջ ընթերցեք գործարանային ցուցումները: Կարող եք նաեւ անտիբակտերիալ հեղուկ օճառի կամ ամանների լվացման հեղուկի վրա տաք ջուր ավելացնել,  ցողաջուր պատրաստել ու լցնել հատուկ տարայի մեջ: Դրանով հնարավոր կլինի պարբերաբար ցողել խաղալիքն ու մաքրել:

Գովազդ