Առաջարկում է պատրաստել մայրիկ Պերճուհի Մանուկյանը:
Պատրաստման համար հարկավոր է.
· զուգագուլպա,
· փայտի թեփ,
· ցորեն:
Պատրաստման եղանակը
Զուգագուլպան կտրել, ծայրից կապել այնպես, որ ստացվի պարկ: Այնուհետև փայտի թեփը լցնել գուլպայի մեջ, ձեռքով սեղմել`խտությունն ապահովելու համար և հարկ եղած դեպքում նորից թեփ ավելացնել: Թեփով լցված պարկ-գուլպային կլոր տեսք տալ, վրայից ավելացնել ցորենի հատիկները և բերանը կապել: Կողքերից թեփով լեցուն կտորը մի փոքր առաջ քաշել ու կապել թելով`ստանալով օվալաձև ականջներ: Նույն եղանակով դիմային հատվածում քիթ ստանալ:
Աչք, բերան, հոնքեր կարելի է նկարել եղունգի լաքով: Աչքերի փոխարեն կարող եք նաև կոճակներ ամրացնել:
Ստացված մարդուկին հարկավոր է թրջել և դնել արևի տակ, որպեսզի ցորենը ծիլեր տա: