Պատրաստում ենք գիպսե արձանիկներ և ներկում

Ժամանց

Փոքրիկ Խաչիկի սիրելի զբաղմունքներից է գիպսե արձանիկներ պատրաստելը և դրանք ներկելը:

Սկզբում, իհարկե, մայրիկի ցուցումներով, իսկ հետո արդեն ինքնուրույն է ստեղծել գիպսե արձանիկների իր հավաքածուն (ավտոմեքենա, նապաստակ, դելֆին, թիթեռ և այլն): 

Ահա, թե ինչպես կարելի է պատրաստել գիպսե արձանիկներ տան պայմաններում: Գիպսը հարցնել շինանյութի խանութներում:

Պատրաստման եղանակը 

Հարկավոր է գիպսի վրա անընդհատ խառնելով լցնել այնքան գոլ ջուր, որ ստացվի փոքր-ինչ պինդ, մածունի խտությամբ զանգված: Անհրաժեշտ է լավ խառնել, որպեսզի ստացվի միատարր զանգված: Այնուհետև գիպսե զանգվածը պետք է լցնել կաղապարի մեջ և թողնել մոտ 12 ժամ:

Կաղապարի միջից հարկավոր է հանել պատրաստված արձանիկը և ներկել:

Մաղթում ենք հաճելի ժամանց :)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ