Պլաստիլինով զբաղմունքը շատ արդյունավետ է. զարգացնում է մոտորիկան:
Փոքրիկները սկզբում տրորում են, հետզհետե կարողանում են պատրաստել իրենց լավ ծանոթ պարզ առարկաներ՝ ելակ, սունկ, զատիկ և այլն։ Ներկայացնում ենք տան պայմաններում պլաստիլին պատրաստելու եղանակ:
Անհրաժեշտ է.
Բրնձի փաթիլներ - 1 բաժակ
Օսլա - 1 բաժակ
Խնձորի խյուս - 1 բաժակ
Ձիթայուղ - 3 ճաշի գդալ
Սննդային ներկանյութ
Պատրաստման եղանակը.
- Տարայի մեջ խառնել բրնձի փաթիլները և օսլան:
- Ավելացնել խնձորի խյուսը, ձեթը և սննդային ներկանյութը: Ձեռքով տրորել այնքան, որ ստացվի միասեռ զանգված:
- Պլաստիլինը պահպանել հերմետիկ տարայի մեջ:
Ուրախ ժամանց