Ինչպե՞ս է հեքիաթն ազդում երեխայի զարգացման վրա

Ժամանց

Ձեր ընտանիքում հայտնվել է փոքրիկ մարդուկ. ուրախալի լուր է:

Նա մեծացել է և դուք մտածում եք՝ ինչպես օգնել նրան լինելու ավելի խելացի ու ստեղծագործ: Մենք կօգնենք ձեզ այդ հարցում և այս անգամ կփորձենք բացահայտել՝ ինչ դեր ունի հեքիաթը երեխայի ընդհանուր զարգացվածության հարցում:

Հեքիաթ. ի՞նչ է սա: Սա երևակայական, ուրախ ավարտով մի պատմություն է՝ բարի և չար հերոսների մասնակցությամբ: Երեխաների և գրքերի առաջին ծանոթությունը լինում է հենց հեքիաթների միջոցով: Իրականում՝ սա շատ ճիշտ է, քանի որ հեքիաթները հետաքրքիր են ու հեշտ հասկանալի:

Ինչո՞վ են օգտակար կախարդական այդ պատմությունները:

Հոգեբաններն ու մանկավարժները կարծում են, որ հեքիաթների շնորհիվ երեխաները կարողանում են ստեղծել իրենց երևակայական աշխարհն, իրենց պատկերացնում են հերոսների դերում և հենց նրանց օրինակով կարողանում են սովորել բարին:

Ծնողներն իրենք կարող են հեքիաթներ հորինել, որի հերոսը կլինի երեխան:

Ի դեպ, բժշկության մեջ վաղուց գոյություն ունի հեքիաթաթերապիա ասվածը: Ի՞նչ է սա: Սա հոգեբանության ուղղություն է, որի շնորհիվ ծնողներն ու մասնագետները կարողանում են լուծել երեխայի հոգեբանական խնդիրները:

Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ եթե երեխայի մոտ կա վախ, ապա հորինեք հեքիաթ անվախ ու խիզաղ հերոսի մասին:  

Շատ ծնողներ հարցնում են՝ ո՞ր տարիքից երեխային հեքիաթ կարդալ: Պատասխանը շատ պարզ ու հստակ է. ծննդյան առաջին իսկ օրերից: Իհարկե, փոքրիկը չի հասկանա ձեր պատմածի իմաստը, սակայն նա կզգա էմոցիան, ձայնի ինտոնացիան, որը շատ կարևոր է:  

Հաճելի ավանդույթ դարձրեք քնելուց առաջ հեքիաթ ընթերցելը: Երեխայի համար այն կդառնա նշան, որ շուտով պետք է քնել:

Աղբյուրը՝ vospitaj.com

 

 

Գովազդ