Որպեսզի երեխան չլինի վախկոտ

Ժամանց

Երեխա դաստիարակելն այնքան էլ հեշտ գործ չէ:

Այս հարցում պետք է լինել մի քիչ նուրբ ու խելացի մոտենալ խնդրին: Պետք է երեխային այնպես դաստիարակել, որպեսզի նրա մոտ վախեր չառաջանան: Մանկական հոգեբաններն առաջարկում են մի քանի տարբերակ՝ երեխային վախկոտ չմեծացնելու համար:

 

1. Ամեն ինչ նախօրոք մտածեք: Փոքր երեխաները դեռ չեն գիտակցում, որ պատուհանից չի կարելի կախվել կամ ձեռքը տանել դեպի վարդակը, ու մեկ անգամ վնասվելուց հետո նրանց մոտ կարող են լուրջ վախեր առաջանալ: Վտանգներից խուսափելու համար նախօրոք ապահովեք անվտանգությունը: Աթոռները դրեք փափուկ գորգի վրա և սուր անկյունակներից հեռու, ոչ մի դեպքում աթոռը մի թողեք պատշգամբում կամ խոհանոցի սալահատակին:

2. Ճկունության զարգացում: Այն երեխաները, ովքեր սիրում են ակտիվ խաղեր և զբաղվում են սպորտով, ավելի ճկուն են: Օրինակ՝ 1 տարեկան երեխան կուրախանա, երբ հայրիկն իրեն օդ բարձրացնի,  2 տարեկան երեխային դուր կգա հավասարակշռությունը պահել պարանին, եթե նույնիսկ այն նկարված է հատակին:

3. Ապահովագրում: Պետք է հոգալ երեխայի ժամանցի անվտանգությունը: Օրինակ՝ 4 տարեկան երեխային կարելի է թույլ տալ լողալ լողավազանի համեմատաբար խոր հատվածում, իսկ  5 տարեկանին՝ թաղամասում հեծանիվ վարել, սակայն այս դեպքում պետք է երեխային տեսադաշտից բաց չթողնել:

4. Արդար արգելքներ: Ծնողներն, իհարկե, ճիշտ են, երբ թույլ չեն տալիս երեխային խաղալ դանակով կամ մոտ գնալ կրակին, բայց չի կարելի այդ ամենն անել կտրուկ: Չի՛ կարելի փոքրիկի ձեռքից կտրուկ վերցնել դանակը և ասել, որ նա դեռ փոքր է նման բաների համար ու վերջ: Սա կվշտացնի փոքրիկին և  հաջորդ անգամ նա թաքուն կվերցնի այն: Փորձեք նրան բացատրել, որ դա անում եք նրա անվտանգության համար:

5. Արգելքները միշտ պետք է հիմնավորել: Եթե փոքրիկին արգելված է ինչ-որ բան անել, նա անընդհատ կմտածի դրա մասին, կփորձի անել դա: Դրա համար խորհուրդ է տրվում միշտ և ամեն ինչ  բացատրել: Հիշեք՝  նույնիսկ 2 տարեկան երեխան է ընդունակ հասկանալ, թե ինչու նա չպետք է իջնի վտանգավոր աստիճաններով: Լավ կլինի փոքրիկին թույլ տալ անել մի քիչ ավելին, քան ընդունված է իր տարիքում:

 

 

Գովազդ