Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն թե՛ ծնողներին, թե՛ երեխաներին։
- Երեխային մի' ստիպեք բանջարեղեն ուտել։ Պարզապես կտրատեք բանջարեղենը՝ գազար, վարունգ, լոլիկ, պղպեղ, և դրեք սեղանին։
- Եթե երեխան անընդհատ մոռանում է Ձեր առաջադրանքները, գրեք այն թղթի վրա ու փակցրեք տեսանելի վայրում, օրինակ՝ իր սենյակի պահարանի դռան վրա, սառնարանի վրա։
- Եթե երեխան զայրացնում է Ձեզ, որովհետև դանդաղ է հագնվում, լացում է, մի՛ զայրացեք, պարզապես ասեք նրան, որ որևէ տեղ գնալուց առաջ իրեն կտաք մի քանի րոպե, նա ինքնուրույն կհագնվի և կկանչի Ձեզ։
- Եթե երեխան վազվզում է ամբողջ տնով մեկ և չի լսում Ձեզ, ապա մտածեք մի կարճ արտահայտություն, որը կարտաբերեք խիստ տոնով, և նա կհանդարտվի։
- Եթե երեխան խաղալիքներն անընդհատ շաղ է տալիս տնով մեկ, իսկ Դուք չեք հասցնում ամեն ինչ դասավորել, մի զայրացեք, մի արկղ դրեք դռան մոտ, որտեղ ձեռքի հետ կլցնեք շաղ տված բոլոր խաղալիքները։
- Եթե վստահ չեք, որ երեխան կլսի Ձեզ, մի բղավեք բակով կամ տնով մեկ`կանչելով նրան։
- Միշտ ականջալուր եղեք Ձեր երեխային ու փորձեք հասկանալ նրա կարիքներն ու ցանկությունները։ Այդ պարագայում շատ ավելի քիչ կլինեն խնդիրները։
Աղբյուրը՝ mama.ru