Որքա՞ն ժամանակ երեխան կարող է անցկացնել էկրանի առջև․ իմացեք տարիքային առանձնահատկությունների մասին

Ժամանց

Երևի բոլոր ծնողներն էլ մտածում են՝ որքա՞ն ժամանակ պետք է երեխան անցկացնի էկրանի առջև։ Մասնագետները մշտապես նշում են, որ երկար ժամանակ համակարգչի, հեռուստաէկրանի մոտ անցկացնելը, հեռախոսով ու պլանշետով խաղալը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի ուղեղի զարգացման վրա։

Հետևաբար ծնողները պետք է իմանան՝ որքան ժամանակ երեխան պետք է անցկացնի էկրանի առաջ։

 

1-2 տարեկան

Այս տարիքի երեխաները էկրանի մոտ պետք է անցկացնեն մինչև 15 րոպե։ 1-2 տարեկան երեխաներին անհրաժեշտ է ֆիզիկական շփում։

 

3-4 տարեկան

Թույլատրվում է 1 ժամ անցկացնել էկրանի առջև։ Այս տարիքում երեխաները հասկանում են սցենարը, կերպարների գործողությունները։ Սակայն ծնողները պետք է մուլտֆիլի ժամը պլանավորեն նախապես՝ այնպես, որ այն չխանգարի երեխայի քնին, սնվելուն։

 

5-10 տարեկան

Էկրանի մոտ անցկացնել կարելի է 1-1,5 ժամ։ Այս տարիքում զարգանում են երեխայի հմտությունները։ Սովորելուն զուգահեռ երեխան պետք է նաև լիցքաթափվի։

 

11-13 տարեկան

Թույլատրվում է 2 ժամ անցկացնել էկրանների առջև։ Այս տարիքում երեխաները կարողանում են ինքնուրույն տիրապետել ժամանակը։ Բացատրեք նրան, թե ինչու պետք է 2 ժամից ոչ ավելի զբաղվի համակարգչով կամ հեռախոսով և հետևեք, որ երեխան պահպանի խաղի կանոնները։

  

Կարելի է ամբողջ ընտանիքով երեկոյան մուլտֆիլմ կամ ֆիլմ նայել։ Այն ավելի մտերմիկ միջավայր կստեղծի ընտանիքում։ 

Ի դեպ, այդ ընթացքում անընդհատ մի նայեք ժամացույցին։ Ոչինչ, որ մի քիչ խախտեք սահմանված ժամանակը։

 

Աղբյուրը՝ Vospitaj.com

Գովազդ