Ամերիկաբնակ մայրիկ Մերի Սմիթը babycenter.com կայքում ներկայացրել է դստերը զբաղեցնելու իր մեթոդը:
Մերին նշում է՝ վերջին շրջանում իր երեխան՝ Սկարլետը, դարձել է անհանգիստ, հաճախ է լաց լինում, բղավում, կամակորություն անում: Ի վերջո, Մերին մտածել է երեխային զբաղեցնելու հնարամիտ տարբերակ։ Նա պատրաստել է «կախարդական տարա»: Հնարամիտ մայրիկը նշում է, որ երեխային առաջարկում է նայել՝ ինչպես են փայլերը լողում տարայի մեջ և ինչպես են իջնում հատակ, այնուհետև առաջարկում է խառնել տարան և դարձյալ հետևել փայլերի խաղին:
Ինչպես պատրաստել «կախարդական տարա»
«Կախարդական տարա» պատրաստելը շատ հեշտ է: Անհրաժեշտ է որևէ թափանցիկ շիշ, սրվակ կամ դույլ, որի մեջ պետք է լցնել ջուր և փայլ: Երբ Ձեր երեխան սկսի լաց լինել, առաջարկեք նրան զբաղվել «կախարդական տարայով»։ Վստա՛հ եղեք, փոքրիկն այնքան կտարվի փայլերի խաղով, որ կմոռանա կամակորության մասին։