Դավթաշենում գործող մանկապարտեզը կիսում է բազմազբաղ ծնողների հոգսերը՝ առաջարկելով բազմաթիվ ծառայություններ

Ժամանց

Եթե ցանկանում եք երեխաները լինեն շփվող, չունենան սոցիալականացման հետ կապված դժվարություններ, ինտեգրվեն շրջապատին, հեշտությամբ ընկերանան հասակակիցների հետ, չունենան խոսքային ու զարգացման խնդիրներ, զինվեն տարիքին համապատասխան գիտելիքով և պատրաստ լինեն դպրոցին, ապա պետք է հաճախեն մանկապարտեզ:

Աշխատող մայրիկների ու հայրիկների համար լավագույն լուծումը բնակավայրի հարևանությամբ գործող նախակրթարանն է, որն ունի վերոնշյալ կետերն ապահովելու բոլոր հնարավորությունները: Երևանի Դավթաշեն համայնքի բնակիչներին «Բեմբի» մանկական զարգացման կենտրոնն առաջարկում է մի շարք ծառայություններ, որոնք թե՛ կօգնեն կազմակերպել երեխաների հետաքրքիր, ուրախ ու օգտակար առօրյան, թե՛ կաջակցե  մայրիկներին ու հայրիկներին երեխաների խնամքի հարցում:

Եթե Ձեր երեխան 1.5 - 6 տարեկան է, ապա «Բեմբի» մանկական զարգացման կենտրոնում նրան գրկաբաց սպասում են:

Ինչպես արդեն պատմել ենք, «Բեմբիում» օրն սկսում են նախավարժանքով ու խաղերով, որոնք կազմակերպում են կենտրոնի ընդարձակ, կանաչապատ, ատրակցիոններով կահավորված այգում։ Երեխաներն օրվա ընթացքում խաղում են, սնվում, հատուկ խաղերի միջոցով զարգացնում մանր մոտորիկան, սովորում օտար լեզուներ, երգեր, բանաստեղծություններ:

Հատուկ խաղերի միջոցով հոգատար դայակները երեխաների մոտ ձևավորում են նաև ամուր թիմ ստեղծելու, ընկերություն անելու, միմյանց օգնելու, ինչպես նաև իրենք իրենց մասին հոգալու հմտություն. երեխաները բակում աճող պտղատու ծառերից հավաքում են բերքը, որից էլ կենտրոնի հոգատար խոհարարները պատրաստում են համեղ մրգահյութեր ու չրեր: 

Ի դեպ, «Բեմբի» զարգացման կենտրոնում գործում է նաև ամառային դպրոց 6-12 տարեկան երեխաների համար:

Ծրագրում ներառված է՝

  • Հանգստի և ժամանցի կազմակերպում,
  • Ամառային հանձնարարությունների կատարում,
  • Անհատական պարապմունքներ՝ շաբաթական 3 անգամ 2-ական ժամով,
  • Անգլերենի և ռուսերենի դասընթացներ,
  • Ժամավճարով խնամք

 

Մանրամասների համար զանգահարել՝ 044 077 033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ