Ինչպե՞ս զբաղեցնել երեխային կպչուն ժապավենների միջոցով. հետաքրքիր տարբերակ՝ «Իմ փոքրիկ»-ից

Ժամանց
Ինչո՞վ զբաղեցնել երեխային հատկապես այս օրերին, երբ բոլորս հարկադրաբար տանն ենք: Սա հարց է, որ հետաքրքրում է բոլոր մայրիկներին: «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է հետարքիր տարբերակ՝ երեխաների ժամանցն ապահովելու համար:
Ի՞նչ է անհրաժեշտ. մի քիչ ստեղծագործ միտք, գունավոր կպչուն ժապավեններ, խաղալիք մեքնենաներ, փոքրիկ տնակներ, մարդուկներ և այլ խաղալիքներ, որ կառուցեք հետաքրքիր քաղաք: 
Եթե ձեռքի տակ չունեք գունավեր կպչուն ժապավեններ, ապա կարող եք օգտագործել կպչուն թղթեր և ներկել՝ ըստ ցանկության: 
Անհրաժեշտ է կպչուն ժապավեններով գծել փողոցներ և կազմել քաղաքի ձեր հատակագիծն ու, ըստ ճաշակի և երևակայության, տեղաբաշխել խաղալիք տնակներն ու մարդուկներին: Իսկ երեխան կարող է խաղալիք մեքենաները վարել իր «կառուցած» քաղաքի փողոցներով:
 
 
 
 
 
 
 
Գովազդ