Ո՞ր խաղերն են նպաստում սթրեսի հաղթահարմանը․ հոգեբանի խորհուրդները

Ժամանց

Ծնողների  համար առաջնահերթություն է երեխաներին հեռու պահելը սթրեսածին իրավիճակներից:  Հոգեբան Լուսինե Գրիգորյանը նշում է, որ նման իրավիճակից փոքրիկների ուշադրությունը շեղելու կամ հնարավոր սթրեսը հանելու համար պետք է կարևորել վերջիններիս և նրանց հետ բնակվող մեծահասակների հետ համատեղ խաղերի կազմակերպումը: 

«Նախևառաջ օգտակար է մեծահասակների  կողմից փոքրիկի հետ արտ-թերապևտիկ աշխատանքների իրականացումը, որոնց ընթացքում նա պրոյեկցիաների միջոցով կխոսի իր վախերի, տագնապների մասին, կարտահայտի հույզերը։ Սա ենթադրում է ավազաթերապիայի, նկարչաթերապիայի, խմորաթերապիայի անցկացում»,-ասում է հոգեբանը: 

Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ ծնողները երեխաների հետ կարող են ստեղծել նոր հեքիաթներ, որտեղ գլխավոր գործող անձը՝ երեխան, հեքիաթը պետք է ավարտի՝ ապահովելով զարգացում և ոգեշնչող, «ուժեղ» ավարտ։ «Կրտսեր և ավագ դպրոցական տարիքի երեխաների համար լավագույն «խաղը» կլինի մեծահասակի կողմից երեխայի տարիքին համապատասխան պարտականությունների տրամադրումը՝ «հաճելի և պարտադիր» գործողությունների ցանկ: Այդ թվում նաև դասերը՝ շեշտելով դրանց կարևորությունը հատկապես պատերազմական իրավիճակում: Այս ամենը երեխայի մոտ կձևավորի պատասխանատվություն, իր դերի կարևորում»,-ասում է նա։

 

 

 

 

Գովազդ