Թվային հիգիենա․ կիբերանվտանգության կանոններ ձեր երեխաների համար․ ampop.am

Ժամանց

Նախորդ տարվանից համաճարակի պատճառով կյանքը մեծամասամբ տեղափոխվեց առցանց միջավայր։ Ծնողները սկսեցին աշխատել տնից, դպրոցների և բուհերի դասերը հեռավար էին կազմակերպվում, և երեխաները, ըստ էության, ավելի շատ սկսեցին ինքնուրույն օգտվել թվային սարքերից՝ շատ հաճախ դուրս մնալով ծնողների ուշադրությունից։

ժամանակակից երեխաներն ու դեռահասները, որոնք համարվում են Z սերնդի ներկայացուցիչներ, թվային սարքերից օգտվում են շատ փոքր հասակից և օրվա զգալի մասն անց են կացնում համացանցում։

Դա նշանակում է, որ թե՛ երեխաները և թե՛ մեծահասակները պետք է ունենան կիբերանվտանգության մասին հիմնական գիտելիքներ։ Եվ որքան շուտ երեխային «ներարկվի» վիրտուալ աշխարհի հետ անվտանգ փոխհարաբերությունների վերաբերյալ գիտելիքներ, այնքան արագ դրանք կյուրացվեն ու կամրապնդվեն՝ վերածվելով այնպիսի սովորության, ինչպիսին, օրինակ, ձեռքեր լվանալն է։

Հիմնվելով մասնագիտական նյութերի վրա՝ «Ամփոփ Մեդիան» ծնողների և երեխաների համար պատկերավոր ներկայացրել է, թե ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը կիբերտարածությունում։

Տեղեկատվական անվտանգության 10 հիմնական գործողություն, որոնց մասին պետք է իմանալ և տեղեկացնել երեխաներին ու դեռահասներին․

  1. Մի՛ տվեք ձեր հեռախոսը անծանոթ մարդկանց, ովքեր իբրև թե շտապ զանգի կարիք ունեն։
  2. Օգտագործե՛ք երկար և հուսալի գաղտնաբառեր, ինչպես նաև կենսաչափություն և երկգործոն նույնականացում։
  3. Համացանցում  ձեր մասին քիչ պատմեք։ Չարագործները կարող են օգտագործել անձնական տվյալները ձեզ վրա հարձակվելու նպատակով։
  4. Սոցիալական ցանցերում մի՛ ընդունեք անծանոթ մարդկանց կողմից ուղարկված ընկերության առաջարկները։
  5. Մի՛ ներբեռնեք «ջարդած» ծրագրեր անհայտ կայքերից։ Այդ դեպքում վիրուսն ապահովված կլինի։
  6. Ստուգե՛ք ձեր հեռախոսի հավելվածները տեսախցիկից կամ խոսափողից արտահոսք չունենալու համար։
  7. Թարմացրե՛ք ձեր բոլոր սարքերի ծրագրերն ու օպերացիոն համակարգերը։
  8. էլ․նամակները բացե՛ք զգուշությամբ։ Անհայտ հասցեներից ստացված նամակները բացելը հավասարազոր է փողոցում գտած ուտելիքն ուտելուն։
  9. Հասարակական վայրերում աչալրջորեն օգտվե՛ք WiFi կապերից՝ հատկապես մոբայլ-բանքինգի ծառայություններից օգտվելու դեպքում։
  10. Վերահսկե՛ք, թե ինչ է գնում ձեր երեխան համացանցում։ Դուք պետք է երեխային ամեն անգամ թույլտվություն տաքցանցային գնումների համար։

 

Աղբյուրը՝ ampop.am

 

Գովազդ