Առակ անձի իրական արժեքները նկատելու և համեստությունը գնահատելու մասին

Ժամանց

Անտառի խորքում մեծանում էր մի փայլուն, կարմրավուն սունկ: Այն բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվում իր առանձնահատուկ թվացող տեսքի շնորհիվ: Պատեհ-անպատեհ առիթով էլ պարծենում էր․

- Ապա մի նայեք ինձ: Բիծ անգամ չկա ինձ վրա և չի էլ եղել: Ինչքա՜ն գեղեցիկ եմ ես, շքեղ, ինչպես նաև թունավոր:

Իսկ եղևնու ստվերի տակ գտնվող սպիտակ սունկը լռում էր: Հենց այս պատճառով էլ նրան ոչ ոք չէր նկատում: 

Ընթերցողը պետք է իր ուշադրությունը սևեռի վերջին նախադասության վրա՝ առակի իմաստն ընկալելու համար: Սպիտակ սնկի համեստությունը և «ստվերային» դիրքի ընտրությունը հիմարության նշաններ չեն, այլ հակառակը՝ ինքնահարգանքի և խոր հոգևոր գեղեցկության: Կարմրավուն սունկն անընդմեջ գովերգում է իրեն, հայտարարում իր «մեծ» արժեքների մասին: Այն ընդամենը բոլորի կողմից գեղեցիկ համարվող, վառ կերպար է, որի ներքին աշխարհը լիովին հակառակն է և վախեցնող: Իսկ սպիտակ սունկն արտաքուստ աննկատելի, իրեն չցուցադրող, բայց իր արժեքն իմացող կերպարն է: Նույն սկզբունքով կան մարդիկ, որոնք փորձում են տպավորություն գործել, ցույց տալ՝ իրենք լավն են, տեղյակ են, առավել են մյուսներից, սակայն դա կեղծ է լինում: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ շատ հաճախ բառերը և արտաքին ցուցադրվող կողմերը ոչինչ չեն նշանակում: Գլխավորը՝ ժամանակին բացահայտել պարծեցողի դատարկությունը և նկատել իսկապես բաց սիրտ ունեցող, ունակ և անկեղծ  անձնավորությանը: 

Գովազդ