Երեխայի թաթիկի ֆորմայով պատրաստում ենք յուրօրինակ զարդաման

Ժամանց

Կավի և թենիսի գնդակի միջոցով ձեր փոքրիկը կարող է պատրաստել այնպիսի զարդաման, որը միայն դուք կունենաք: Ընթացքը բավականին պարզ է և՛ նյութական, և՛ մեխանիզմային առումով: 

Օգտագործելու ենք

Կավ

Մատիտ

Մկրատ կամ այլ սրածայր գործիք

Թենիսի գնդակ կամ նման այլ շրջանակաձև իր, օրինակ՝ թաս

Ջուր

 

Տեսեք, թե ինչ ենք անելու

 

1․ Կարող ենք վերցնել պոլիմերային կավ, դնել դա թղթի վրա ու գրտնակի օգնությամբ բացել

2․ Փոքրիկը ձեռքը դնում է արդեն բացված կավի վրա և մատիտի միջոցով գծում ենք ծայրերը՝ ստանալով ձեռքի ձևը

3․ Հաջորդիվ վերցնում ենք մկրատն ու սուր ծայրով շատ զգույշ կտրում գծվածը, ապա հանում

4․ Վերցնում ենք ջուրը, թեթև մաքրում ձեռքի սահմանների երկայնքով, հարթեցնում

5․  Ապա նրբորեն բարձրացրնում ենք ձեռքը և այն գլխիվայր շրջում մեր գնդակի վրա, ամրացնում, թողնում` լավ չորանա:

6․ 8 և ավելի ժամ անց ստուգում ենք, չոր լինելու դեպքում հանում ենք:

7․ Ցանկության դեպքում կարող ենք ստացվածը գունավորել, սրտիկներ ավելացնել կամ գրել՝ մայրիկ, հայրիկ, իսկ վերջում արդեն ամանում տեղադրել մատանիները:

 

 

Գովազդ