Խաղեր 5-6 տարեկանների համար

Ժամանց

Այս վարժությունը կզարգացնի  կողմորոշումը  և ուշադրությունը: Ծնողները մեծ թղթի վրա նկարում  են ճանապարհ, իսկ փոքրիկը այդ ճանապարհներին  մրցաշար է կազմակերպում ավտոմեքենաներով:

Խնդրիրը նրանում է, որ փոքրիկը պետք է մեքենան վարի միայն այն ճանապարհով, որը դուք մատնանշել եք որոշակի գույնով: Դուք կարող  եք նաև ճանապարհատրանսպորտային նշաններ նկարել և ճանապարհը ցույց տալ դրանով:

Տրամաբանությունը զարգացնելու հիանալի խաղ է «Խանութ»-ը: Վաճառողի դերում կարող է լինել ինչպես մեծահասակը, այնպես էլ փոքրիկը: Թղթադրամը՝ սովորական թուղթ, ապրանքները՝ խաղալիք, վերմիշել, փողոցից հավաքված քարեր:

Դուք ինքներդ էլ կարող եք հորինել տարբեր խաղեր փոքրիկի համար, որոնք կզարգացնեն նրա տրամաբանությունը: Հնարավոր է, որ դրանք ավելի շատ դուր գան Ձեր փոքրիկին:

Գովազդ