Դերձակը․ բանաստեղծություն

Ժամանց

Ասեղ է առել,

Կարում, արդուկում,

Դերձակ է դարձել

Սուրիկը բակում:

Քույրիկն է գալիս՝

Անունը Թամար․

- Մի մուշտակ կարիր

Արջուկիս համար:

- Ահա ձեզ կատա՜կ,

Մուշտակ՝ արջուկի՞ն,

Չէ՞ որ նա մուշտակ

Ունի իր հագին:

- Տիկնիկիս համար

Շոր կարիր կարգին:

- Այդ մասին, Թամար,

Դիմիր մայրիկին:

 

 

 

Գեղամ Սարյան 

 

 

 

 

 

Գովազդ