Ինչ կանոնների հետևել երեխայի ատամները խնամելիս

Խնամք

Շատերը նախընտրում են ատամի կոշտ խոզանակները` համոզված լինելով, որ դրանք ավելի լավ են մաքրում ատամները: Բայց ատամնաբույժները զգուշացնում են, որ ատամները ջանասիրաբար մաքրելով մանրէներից` վնասվում է նաև էմալը` ատամի նյարդը դարձնելով խոցելի:

Կոպիտ վերաբերմունքը նաև հեռացնում է ատամի ու լնդի սահմանը, բացելով ատամի արմատը, իսկ փափուկ խոզանակներն ատամնաբույժների համոզմամբ պակաս մաքրասեր չեն, բայց անվտանգ են։

Ատամնաբույժները ատամների թշնամի են համարում ծորակի ու լողավազանի քլորացված ջուրը: Այն քայքայում է թթվային բալանսը: Բժիշկները խորհուրդ են տալիս լողավազանից հետո բերանը ողողել ֆտոր պարունակող հեղուկներով:

Հաճախակի ոտքի վրա սնվելիս այդ թվում երեխաները նախընտրում են շաքար պարունակող ուտելիքներ, որոնք ժամանակի ընթացքում ատամնափառ են առաջացնում, որն էլ հետագայում վերածվում է կարիեսի կամ պարոդոնտոզի: Ատամների համար շատ վտանգավոր է հատկապես բանանը, որը կպչում է ատամներին ու լնդերին և իր վրա մանրէներ հավաքում:

Դիետիկ գազավորված ըմպելիքները նույնքան վտանգավոր են, որքան քաղցր գազավորվածները, քանի որ ատամների վրա ազդում է ոչ այնքան դրանում պարունակվող շաքարը, որքան բարձր թթվայնությունը. կոլաների մեջ մեծ քանակով կիտրոնաթթու և ֆոսֆորաթթու կա: Իսկ եթե այնուամենայինիվ որոշել եք խմել, արեք դա ձողիկի օգնությամբ ու անմիջապես ողողեք բերանը սովորական ջրով:

 

 

Բուժակ

Արմնյուզ

Գովազդ