Մեկ ու կես տարեկանից փոքրիկն անցնում է քնի նոր ռեժիմի` ցերեկը քնելով միայն մեկ անգամ 2-3 ժամ տևողությամբ:
Այս ռեժիմը քնի ժամանակահատվածի աստիճանական կրճատմամբ պահպանվում է մինչև 6-7 տարեկան հասակը: Հետագայում, որպես կանոն, փոքրիկն այլևս ցերեկային քնի կարիք չի ունենում: Լինում են դեպքեր, երբ արդեն 3-4 տարեկանում փոքրիկները հրաժարվում են ցերեկային քնից:
Պարտադիր է արդյո՞ք հետևել օրվա ռեժիմին
Օրվա ռեժիմին հետևելը օգնում է փոքրիկին ունենալ ժամանակի կողմորոշում, ինչը նպաստում է հավասարակշռվածությանը և դեռևս ամբողջությամբ չձևավորված նյարդային համակարգը պահպանում է գերհոգնածությունից:
Պարտադիր է արդյո՞ք փոքրիկին քնեցել որոշակի ժամի
Այս հարցում բացարձակ հստակություն պահպանելու կարիք առանձնահատուկ չկա: Եթե նա շատ հոգնած է, կարող եք մի քիչ ավելի շուտ քնեցնել, իսկ եթե նրա ցերեկային քունը շատ խորն է, ապա արթնացնել կարող եք մի քիչ ուշ: Այս պարագայում շատ ավելի լավ է կողնորոշվեք ոչ թե ժամանակով, այլ փոքրիկի ինքնազգացողությամբ: Փոքրիկը պետք է քնի առանց կամակորությունների և արթնանա շատ առույգ ու ուրախ:
Ի՞նչ անել, երբ փոքրիկը չի ցանկանում քնել
Եթե փոքրիկն ոչ մի կերպ չի ցանկանում քնել, ապա նա դեռևս բավարար հոգնած չէ: Ցանկալի է ավելացնեք նրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը սպորտային պարապմունքներով կամ զբոսանքով: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խուսափել քնելուց առաջ փոքրիկի էմոցիոնալ գրգռվածությունից:
Խորհուրդներ, թե ինչպես օգնել փոքրիկին քնել
Փոքրիկի անկողինը պետք է հարդարեք այնպես, որ նրան հարմար և հաճելի լինի այնտեղ քնել: Ցանկալի չէ քունը դարձնեք պատժամիջոց: Նրան քնել կօգնի փոքրիկ խաղալիքը, որը նույնպես ցանկանում է նրա հետ միաժամանակ քնել նույն անկողնում: Շատ ավելի լավ է և հեշտ նրան համոզել, որ ինքն է ցանկանում գնալ քնելու:
Կարող եք նրան հարցել` հիմա է ցանկանում քնել, թե 5 րոպեից: Նաև կարելի է հիշեցնել սովորաբար կրկնվող գործողությունների մասին՝ ուտենք, լվացվենք և գնանք քնելու, որպեսզի հեքիաթ լսենք: Փոքրիկը սկսում է հետևողականորեն հետևել Ձեր ասած գործողություններին և ընդնունում է դրանք որպես օրվա պարտադիր իրադարձություններ:
Ինչո՞ւ է փոքրիկը հաճախ արթնանում՝ ինչ-որ բան խմելու համար
Հիմնականում սա վկայում է այն մասին, որ փոքրիկի սենյակում օդի ջերմաստիճանը ճիշտ չէ կամ անկողնում շատ տաք է: Մանկական սենյակում պետք է լինի զով՝ 18-20 աստիճան ցելսիուս: Եթե անկողնում գերտաքացման հարցը չլուծեք, ապա փոքրիկը շարունակբար կարթնանա:
Ե՞րբ կարելի է հրաժարվել ցերեկային քնից
Փոքրիկի նյարդային համակարգը նոր է սկսում զարգանալ, դրա հետ մեկտեղ փոքրիկը ֆիզիկական ծանրաբեռնվածությունների է ենթարկվում և այդ ամենից լիարժեք հանգիստ նա ստանում է միայն քնած ժամանակ: Հետզհետե փոքրիկի ցերեկային քնի կարիքը նվազում է: 6 տարեկան հասակում 1 ժամն էլ բավարար է նրա համար: Փոքրիկները հիմնականում հրաժարվում են ցերեկային քնից, քանի որ նրանց համար դժվար է կտրվել սիրած զբաղմունքից կամ կախված է առավոտյան վերկացից: Ցերեկային քնի ռեժիմը ժամանակի ընթացում փոփոխվում է և 7 տարեկան հասակում արդեն փոքրիկը կարող է քնի կաիք չզգալ:
Պետք է արդյո՞ք փոքրիկին ստիպել քնել, եթե նա ցանկություն չունի
Անիմաստ է փոքրիկին ստիպել քնել ցերեկը: Անիմաստ է նրան ստիպել քնել, եթե նա հոգնած չէ, կամ ստիպողաբար կերցնել, եթե նա սոված չէ:
Նաև շատ տարածված սխալ է, երբ ցերեկային քունը դարձնում են պատժամիջոց: Եթե փոքրիկը մեղավոր է , ապա կարող եք նրան մենակ թողնել սենյակում, անգամ փակել դուռը, բայց ոչ ստիպել քնել, քանի որ դա առաջացնում է բացասական վերաբերմունք քնի նկատմամբ:
Արդյոք ցերեկային քնի տրողությունը ազդում է գիշերային քնի վրա
Շատ ծնողների կարծիքով եթե փոքրիկը ցերեկը քիչ է քնում կամ ընդհանրապես չի քնում, ապա գիշերը նա ավելի խորը կքնի: Նման եզրահանգումը շատ սխալ է, ինչպես նաև այն, որ եթե փոքրիկը շատ էներգիա է ծախսել ցերեկը, ապա խորը և հեշտ կքնի գիշերը: Ընդհակառակը՝ ավելորդ գրգռվածությունը կամ հոգնածությունը ավելի է դժվարացնում նրանց գիշերային քունը:
Ե՞րբ է փոքրիկը հրաժարվում քնից
Արդեն երեք տարեկանից նրանք կարող էք հրաժարվել քնելուց: Սակայն այս հասակում ցերեկային քունը դեռ կարևոր է և ծնողներից մի քիչ ջանք կպահանջվի, որ կարողանան ցերեկը քնեցնել իրենց փոքրիկին: Ցանկալի է մինչև դպրոցական հասակը ապահովվել ցերեկային քուն:
Ինչպե՞ս վարվել, եթե փոքրիկը չափազանց շուտ է հրաժարվում ցերեկային քնից
Եթե փոքրիկը դադարում է քնել և դրանով հանդերձ իրեն լավ է զգում, ապա ծնողները կարող են նրան ժամանակ տրամադրել և հանգիստ տարածք, որպեսզի նա կարողանա պարզապես պառկել, հանգստանալ: Լուռ հանգիստը փոքրիկին նույնպես թույլ է տալիս լիարժեք հանգստանալ և կարգավորում նյարդային համակարգը:
Նյութը՝ ըստ parenting.ru կայքի