Եթե պատրաստվում եք ճամփորդել փոքրիկի հետ. խորհուրդներ մայրիկներին

Խնամք

Քանի դեռ դուք ծնող չեք, չեք կարող պատկերացնել` ինչ է նշանակում ամեն օր ընտանիքի յուրաքանչյուր անդամին տանից ճանապարհելը, էլ չենք խոսում ընտանյոք արձակուրդ գնալու մասին:  Ընտանիքով հանգիստը նախեւառաջ մեծ պատրաստություն է նախատեսում: Բայց միեւնույն ժամանակ ապահովում է կյանքի ամենահիշարժան դրվագները:  Ստորեւ ընթերցեք այն խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ ճամփորդության մեկնելիս:

Ներգրավեք երեխաներին

Երեխաներին ներգրավեք ճամփորդության պլանավորմանը: 

Քանի դեռ դուք ծնող չեք, չեք կարող պատկերացնել` ինչ է նշանակում ամեն օր ընտանիքի յուրաքանչյուր անդամին տանից ճանապարհելը, էլ չենք խոսում ընտանյոք արձակուրդ գնալու մասին:  Ընտանիքով հանգիստը նախեւառաջ մեծ պատրաստություն է նախատեսում: Բայց միեւնույն ժամանակ ապահովում է կյանքի ամենահիշարժան դրվագները:  Ստորեւ ընթերցեք այն խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ ճամփորդության մեկնելիս:

Ներգրավեք երեխաներին

Երեխաներին ներգրավեք ճամփորդության պլանավորմանը:  Իհարկե, նրանց դերակատարումը կախված է իրենց տարիքից ու ձեր համբերատարությունից: Բայց ամեն դեպքում կարող եք ներկել ճամփորդության քարտեզը,  ընթերցել գրքեր ու նայել ֆիլմեր այն վայրերի մասին, ուր պատրաստվում եք մեկնել, կազմել ճամփորդության բյուջեն եւ գտնել այն հյուրանոցը, որտեղ պատրաստվում եք գիշերել, գտնել ատրակցիոնները: Անգամ փոքրիկները կարող են եթե ոչ մասնակցել հյուրանոցի ընտրությանը, ապա առանձնացնել այն խաղալիքները, որոնք պատրաստվում են տանել իրենց հետ:

Պահեք նրանց զբաղված

Գրքեր, խաղալիքներ, կպչուն թղթեր, կրթական խաղեր,  տեսաձայնասկավառակներ` ահա այն ամենը, ինչը կարող է ուրախացնել փոքրիկին ճամփորդության ընթացքում:  Դուք նույնիսկ կարող եք յուրաքանչյուր փոքրիկի համար պատրաստել իր անակնկալների պայուսակը, որը նա կբացի մեքենայում կամ ինքնաթիռում: Եվ հենց հասնեք ձեր հանգստի վայրը, թույլ տվեք երեխաներին վազվզել ու խաղալ:  Ֆիզիկական աշխուժությունն ընտանիքի համար լավ լիցքաթափող միջոց է:

Վերցրեք ավելին

Վերցրեք հավելյալ թաց անձեռոցիկներ, հագուստ, խորտիկներ (եթե ինքնաթիռով եք թռչելու, ապա հիշեք, որ թույլ չի տրվում շշով հեղուկը ձեռքի պայուսակում պահել),  խաղալիք ու գրքեր, հարկ եղած դեպքում` տակդիր ու ծծակ:

Ցուցակ կազմեք եւ ստուգեք երկու անգամ

Ահա եւ ամեն ինչ պատրաստ է, կարող եք մեկնել: Այս սկզբունքը, իհարկե, կգործի ձեր դեպքում, բայց ոչ երեխաների հետ:  Դուք շատ չեք նեղվի, երբ, օրինակ, տեսնեք, որ մոռացել եք ատամի խոզանակը, բայց ձեզ չեք ների, եթե մոռանաք փոքրիկինը:  Դրա համար ցուցակը կազմելուց եւ իրերը տեղադրելուց հետո դարձյալ ստուգեք ճամպրուկները:  Լավ կանեք անգամ երեխաներին տաք իրենց ցուցակները, թող իրենք էլ դասավորեն իրենց իրերը` իհարկե ձեզ տեղյակ պահելով:

Հարմարեցրեք ձեր օրակարգը նրանց հետ

Դուք, իհարկե, սովոր եք ձեր ճամփորդությունը պլանավորել` ըստ ձեր ցանկության, թե որքան ժամանակ եք ի վիճակի նստել մեքենայում կամ օրվա որ ժամին եք նախընտրում ինքնաթիռում լինել: Եթե արդեն մայրացել եք, ապա բարի գալուստ մեկ այլ աշխարհ:  Եկել է ժամանակը, որ ձեր օրակարգը պլանավորեք երեխայի քնելու կամ ուտելու ժամով:  Հիշեք, որ ավելի հեշտ է ճանապարհը կտրել, եթե երեխան քնած է: Իհարկե, պետք է հաշվի առնեք նաեւ, որ այդ դեպքում դուք տեղ կհասնեք հոգնած, իսկ փոքրիկները` լիցքավորված: Սակայն ամեն դեպքում նախընտրելի է, որ թռիչքը կամ մեքենայի ընթացքը լինի հանգիստ, հետեւաբար այն հարմարեցրեք երեխաների քնելու ժամին: Պլանավորեք նաեւ  զուգարան գնալու եւ տակդիրը փոխելու ժամերը:

Ընտրեք այցելության վայրերը

Արձակուրդը նախքան երեխաները ու երեխաներից հետո տարբերվում է:  Նախքան երեխաները դուք կարող եք պլանավորել այցեր արվեստի  թանգարաններ, ցուցահանդեսներ, պատմական հուշարձանների համալիրներ: Երեխաներից հետո այս ամենը կարող է լինել փոքր դոզայով, իհարկե, եթե շարունակում եք փնտրել ակտիվ հանգիստ: Արձակուրդը կարող է ուրախացնել բոլորին, եթե այն ուղղված է  երեխաների համար վայելելի զբաղմունքին եւ որին կարող են մասնակցել նաեւ նրանք:

Ծնողական սթրեսի լիցքաթափում

Պետք է գիտակցել, որ հարկավոր է ժամանակ վերցնել նաեւ մեծերի համար:  Պլանավորեք այնպես, որ երեխաների զբաղվածությունից օգտվեք: Ձեր ամուսնու հետ պայմանավորվեք, որ մեկդ մյուսին ժամանակ տա` մենակ լինելու: Կամ պարզապես երբ բոլորը քնած եք, մտեք լոգարան ու վայելեք լոգանքը:

Մտածեք առողջ

Բոլորը կունենան լավ տրամադրություն, եթե  կարողանաք բավարարել քաղցրի պահանջը, մաքրությունն ու քաղցը:  Փոքր խորտիկները կարող են տալ լավագույն լուծումը:  Մրգի ու բանջարեղենի դեպքում օդային սահմանը հատելիս կարող է արգելանքների հանդիպեք,  բայց ոչ խորտիկների դեպքում: Ամեն դեպքում խուսափեք  քաղցրից, որպեսզի ծարավը մեղմելու կարիք շատ չլինի: Դա պահեք նյարդային պահերի համար, երբ չի լինի այլ լուծում:

Շտապ օգնություն

Մտածեք` ինչ եք անելու, եթե փոքրիկի գլուխը ցավի, քիթը փակվի, ստամոքսը ցավի, ջերմություն ունենա կամ պարզապես ընկնի ու վնասի իրեն: Այն ամենը, ինչ պետք կգա այդ պահերին, վերցրեք ձեզ հետ: Հնարավոր է` անգամ եթե տեղ հասնեք, չունենաք ժամանակ կամ հնարավորություն` վազելու դեղատուն, հատկապես եթե խոսքը գիշերվա կեսի մասին է:

Գովազդ