Ի՞նչ անել, որ փոքրիկը գիշերը չթրջի անկողինը – մաս 2

Խնամք

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Ստուգել փորկապությունը

Փորկապությունն ու միզարձակումը միմյանց հետ կապված են: Երբ ուղիղ աղիքը, որը գտնվում է միզապարկի ետեւում, լցված է լինում, սեղմում է միզապարկը: Այդ ճնշումն իր հերթին ազդում է միզարձակության վրա: Մասնագետներն առաջարկում են նման դեպքերում երեխային տալ խնձորի հյութ, միրգ ու բանջարեղեն: Այս մթերքն օգնում է աղեստամոքսային համակարգի լավ աշխատանքին:

Հատուկ դեղամիջոցներ

Դեղամիջոցների օգնությանը դիմելը նույնպես տարբերակ է: Բայց այն կարող է  նաեւ նոր խնդիրներ առաջացնել, օրինակ՝ գլխացավ, դեմքի կարմրություն, սրտխառնոց, որոշ դեպքերում նույնիսկ ջրի ավելցուկ օրգանիզմում: Որոշ դեղամիջոցներ ախտանշանները վերահսկելու եւ ոչ թե գիշերային միզարձակումը բուժելու համար են:  Դոկտոր Բենետտի դիտարկմամբ՝  պատահում է, որ դեղամիջոցը դադարեցնելուն պես երեխան շարունակում է գիշերը թրջել տակը: Խորհուրդ է տրվում խորհրդակցել երեխայի մանկաբույժի հետ:

Գնեք խոնավությանն արձագանքող ազդանշան

Այս ազդանշանը կարթնացնի երեխային ամեն անգամ, երբ նա թրջի տակը: Քնի խանգարումը կարող է ազդել ուղեղի վրա այնպես, որ այն սկսի վերահսկել միզարձակումը:  75 տոկոս դեպքերում այս մեթոդն օգնում է, եթե երեխան ինքը պատրաստ է չոր մնալուն:

Գնեք ջրադիմացկուն ներքնակ

Փոքրիկի անկողնուն հարկավոր է  ջրադիմացկուն ներքնակ: Բացի այդ, կողքին միշտ դրեք չոր, մաքուր հագուստ, որպեսզի հենց տակը թրջի,արագ փոխեք: Երեխային մասնակից դարձրեք գիշերանոցն ու սավանը փոխելու գործին: Այդպես նա իրեն պատասխանատու կզգա եւ կհասկանա, որ ոչ թե խնդրի, այլ դրա լուծման մի մասնիկն է:

Կարեւոր է նաեւ, որ ամբողջ պրոցեսն անցնեք խաղաղ ու հանգիստ: Այս փուլը հավիտենական չէ: Գրեթե բոլոր դեպքերում երեխաները հաղթահարում են այն դրական ելքով:

Գովազդ