Ինչպե՞ս փրկել երեխային ոջիլներից արագ և արդյունավետ

Խնամք

Ամառ, ճամբար, նոր ընկերներ, թիմային խաղեր. հիշե՛ք ձեր մանկությունը, հիշեք, թե ինչպես էր մայրիկը սարսափած զանգում տատիկին և բողոքում, որ դուք անվերջ քորում եք ձեր գլուխը: Թեև նմանատիպ դեպքեր հիմա հազվադեպ են հանդիպում, այնուամենայնիվ, պետք է իմանալ դրանց դեմ պայքարելու միջոցները:

Ոջիլները չեն անհետացել անգամ քաղաքակիրթ աշխարհում, նրանք շատ են հատկապես ամառային  ճամբարներում: Եթե անգամ ձեր երեխան շատ կոկիկ է, հետևում է հիգիենայի կանոններին, միեւնույն է, չի բացառվում, որ դուք էլ կարող եք առնչվել այս խնդրին: Ոջիլը կարող է պատճառել ոչ միայն տհաճ զգացողություններ, ինչպիսին քորն է, այլև կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, ջերմություն բարձրացնել և այլն: Այդ իսկ պատճառով պետք է արագ միջոցներ ձեռնարկել:

Ոջիլը միջատ է, որը բազմանում է շատ արագ հատկապես այն վայրերում, որտեղ մարդիկ մեծ խմբերով են ապրում: Ոջիլի դեմ շատ արդյունավետ պայքարում է ֆրանսիական Պարա պլյուս դեղամիջոցը, որը թունավորում և սպանում է միջատներին: Սա շատ օգտակար դեղամիջոց է և հեշտ կիրառելի երեխաների համար: Բավական է դեղը լցնել գլխին, սանրել մազերը ողջ երկայնքով և թողնել 10 րոպե: Քանի որ երեխաները սիրում են խաղալ մազերի հետ, նախընտրելի է մազերը փաթաթել գլխաշորով: 10 րոպե հետո լվանալ և սանրել՝ սատկած միջատները դուրս թափելու համար:

Ահա այսպես հեշտ և արդյունավետ դուք կարող եք դուրս շպրտել ձեր երեխայի մազերի տհաճ «հյուրերին»:

Գովազդ