Ձեռքերի հիգիենա. ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը. ներկայացնում է Առողջապահության նախարարությունը

Խնամք

Փաստեր

Կեղտոտ ձեռքերի միջոցով են  մարդուն փոխանցվում և օրգանիզմ ներթափանցում  մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ (աղիքային վարակիչ հիվանդություններ, հեպատիտ Ա, ճիճվային հիվանդություններ, գրիպ և այլն): Հատկապես շատ մանրէներ կան եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95%-ը), ուստի խիստ կարևոր է երեխայի եղունգների ճիշտ խնամքը (կարճ կտրելը)։

Միջոցառումներ

 

Կարևոր է, որ ոչ միայն ինքներդ հետևեք Ձեր փոքրիկի անձնական հիգիենային, այլ նաև նրան փոքր հասակից սովորեցնեք մաքրասեր լինել և կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը: Փոքրիկների համար լավագույն օրինակը ծնողներն են. նրանք հաճույքով կրկնօրինակում են ծնողների գործողությունները: Այնպես որ, թույլ տվե՛ք, որ փոքրիկը երբեմն Ձեզ տեսնի ձեռքերը լվանալուց, և նա էլ ինքնուրույն փորձի նույնը կրկնել:

 

  • Սովորեցրեք նրան, որ հարկավոր է նախ ձեռքերը թրջել, ապա օճառել (եթե պինդ օճառ է, թող փոքրիկը չմոռանա օգտագործելուց հետո օճառը ևս լվանալ): Բացատրեք փոքրիկին, որ հարկավոր է լավ օճառել թե՛ ձեռքի ափը, թե՛ հակառակ կողմը, ինչպես նաև տրորել միջմատնային տարածությունները, որից հետո ջրով հեռացնել օճառը ձեռքերից:
  • Փոքրիկին պատկերավոր կերպով բացատրե՛ք, որ ձեռքերը չլվանալու դեպքում առաջանում են բազմաթիվ մանրէներ, որոնք կարող են հիվանդության պատճառ դառնալ:
  • Տարիքին զուգընթաց երեխային սովորեցրե՛ք ինքնուրույն լվացվել: Բացի այդ, շատ կարևոր է բացատրել երեխային, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անհատական սրբիչը և չի կարելի սրբվել ծնողների կամ ընտանիքի այլ անդամների սրբիչով:
  • Սրբիչը կախե՛ք երեխայի հասակին համապատասխան կախիչից, որպեսզի նա ինքնուրույն կարողանա օգտվել դրանից:
  • Երեխային բացատրե՛ք, որ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը ուտելուց առաջ, զբոսանքից վերադառնալիս, սանհանգույցից օգտվելուց և տնային կենդանիների հետ խաղալուց հետո:
  • Խուսափե՛ք ձեր երեխայի հետ նույն անկողնում քնելուց, քանի որ Դուք կարող եք տարբեր վարակիչ հիվանդությունների կրող հանդիսանալ, ինչի պատճառով
  • երեխայի վարակման վտանգը կմեծանա:

 

Շարունակելի
Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն
 
Գովազդ