Աղջիկների սեռական դաստիարակություն. ի՞նչ հիմնական սկզբունքների հետևել

Խնամք

Երեխայի ճիշտ զարգացման հարցում մեծ է սեռական դաստիարակության դերը:

Եվ սա հատկապես աղջիկների դեպքում, քանի որ նրանց օրգանիզմն ավելի շուտ է հասունանում: Պետք չէ հետաձգել դստրիկի հետ այդ թեմայի շուրջ զրույցը: Սեռական դաստիարակությունն աղջիկներին կօգնի խուսափել մի շարք սխալներից. սեռական կյանքի կոմպլեքսներ, վաղաժամ սեռական կյանքանցանկալի հղիություններ և այլն:

Աղջիկների սեռական դաստիարակություն: Ե՞րբ է ժամանակը:

Սխալ է ենթադրել, որ աղջկա սեռական դաստիարակությունը պետք է սկսել դաշտանի սկսելուն պես: Սովորաբար առաջին դաշտանը լինում է 11-13 տարեկանում, երբ աղջկա օրգանիզմում փոփոխություններ են կատարվում. մեծանում են կաթնագեղձերը, շատանում է մազածածկույթը սեռական օրգանների հատվածում, առաջանում է ավելի արտահայտված հետաքրքրություն հակառակ սեռի նկատմամբ: Դրանք շատ հաճախ վախեցնում են երեխային: Չհասկանալով, թե ինչու է  մարմինն այդքան արագ փոփոխվում՝ դ աղջիկն ամոթի զգացում և անվստահություն է զգում: Նման պահերին աղջիկն ամենաքիչն է ուզում  լսել ծնողներին, որոնք, իր կարծիքով, իրեն չեն հասկանա: Սեռական դաստիարակության սկիզբը պետք է դնել վաղ տարիքից, երբ երեխան ծանոթանում է սեփական մարմնի հետ: Սեռական օրգանների հանդեպ
հետաքրքրությունը երեխայի մոտ սկսում է մոտ 2 տարեկանից, որն
արտահայտվում է այդ օրգանները շոշափելով: Եթե նկատել եք, որ ձեր աղջիկը հաճախ է «խաղում» իր սեռական օրգանների
հետ, փորձեք որքան հնարավոր է մեղմ բացատրել նրան, որ չի կարելի դա անել, քանի որ այնտեղ կարող են թափանցել մանրէներ, որոնք կվնասեն իրեն: Կտրուկ արգելքը սպասված արդյունքը չի տա:

Աղջիկների սեռական դաստիարակություն: Որտեղի՞ց են առաջանում երեխաները:

Ինչ-որ մեկին գտել են կաղամբի միջից, հարևանի տղային գնել են խանութից, իսկ քույրիկին արագիլն է բերել. մեր ծնողներն իրոք մտածում էին, որ նման կերպ կարող են մեզ խաբել ու չասել «ճշմարտությունը», որն, իրենց կարծիքով, դեռ պետք չէ իմանան երեխաները: Ընդամենը պետք է երեխաներին բացատրել, որ երեխաներն առաջանում են այն ժամանակ, երբ կինն ու տղամարդը սիրում են իրար:

Աղջկա սեռական դաստիարակություն. Հիմնական խորհուրդներ:

1. Դեռ վաղ տարիքից ձեր դստրիկին ասեք, որ հայրիկն ու մայրիկը նրան շատ
են սիրում: Օրվա մեջ մի քանի ջերմ ու քնքուշ բառերը կօգնեն աղջնակին ունենալ բարձր ինքնագնահատական: Սա հետագայում հեշտացնում է նրա և հակառակ սեռի ներկայացուցիչների շփումը:

2. Աղջիկները սեփական արտաքնի մասին գնահատականի կարիք են զգում
 հատկապես սեռահասունացման տարիքում: Երիտասարդ աղջկա համար ցանկալի է, որ  դա անի հայրը կամ մեծ եղբայրը: Ի դեպ, հետագայում հենց նրանց հետ ունեցած հարաբերություններն է աղջիկը հիմք ընդունում հակառակ սեռի հետ շփվելիս:

3. Քիչ ագրեսիա, շատ բարություն և քնքշանք: Ի տարբերություն տղաների,
որոնց դաստիարակության համար երբեմն պետք է խստություն ցուցաբերել, աղջիկները քնքշության և ուշադրության կարիք ունեն: Հենց վաղ տարիքից պետք է աղջկա մոտ զարգանել կանացիություն և զգացմունքայնություն: Դա կարելի է անել միայն սիրո ու քնքշության միջոցով:

Գովազդ