Երեխան լալիս է, չի ցանկանում քնել. ի՞նչ անել

Խնամք

Լոգանք, ընթերցանություն և բարի գիշեր. սա պետք է լինի ոչ միայն երեխայի, այլև ընտանիքի բոլոր անդամների օրվա ավարտը:

Բայց ոչ միշտ է այդքան հեշտ: Այս հերթականությունը խախտվում է, երբ երեխան չի ցանկանում քնել ու լաց է լինում, բղավում է, զայրացնում է ծնողներին: Ի՞նչ անել, որ երեխան ինքնակամ քնի: Մի քանի խորհուրդ.

1.     Նախ՝ երեխան չպիտի կարծի, որ նա գնում է քնելու, որպեսզի հայրիկն ու մայրիկը միայնակ ֆիլմ դիտեն, թեյեն, զրուցեն: Նա պետք է կարծի, որ բոլորը քնելու են իր հետ միասին:

2.     Ոչ միշտ է հնարավոր, բայց երբեմն անհրաժեշտ է, որ երեխային քնեցնեն մայրիկն ու հայրիկը միասին:

3.     Մինչև քնելը, երեխային մի քիչ ժամանակ տվեք հանգստանալու: Նա պետք է զրուցի ձեզ հետ, պատմի իր օրվա մասին, թեյ խմի ձեզ հետ միասին: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք երեխային քնից առաջ ակտիվ խաղալ կամ հեռուստացույց դիտել:

4.     Մի սպասեք, որ երեխան պառկելուց անմիջապես հետո քնի: Սովորաբար մենք քնում ենք անկողին մտնելուց 10-15 րոպեի ընթացքում: Երեխային ասեք, որ երեկոյան այսինչ ժամին պետք է քնի: Ցույց տվեք ժամացույցի վրա՝ այդ ժամը որն է: Դա նրա մոտ կառաջացնի ժամանակի զգացողություն:

5.     Թույլ տվեք երեխային իր հետ  անկողին տանել նաև իր սիրելի խաղալիքը:

6.     Մի քանի օր անընդմեջ երեխային լողացրեք ու քնից առաջ հեքիաթ կարդացեք: Գործողությունների այս հերթականությունն իր մոտ կամրապնդի և օրգանիզմը կվարժվի այս ռեժիմին:

7.     Քնից անմիջապես առաջ չի կարելի ընթրել: Ուտելուց անմիջապես հետո դժվար է քնել: Սնվելուց հետո օրգանիզմը պետք է մի փոքր հանգստանա:

8.     Երեխայի օրը պետք է հագեցած լինի: Երեկոյան նա ինքը կցանկանա քնել և հանգստանալ:

Հետևե՛ք այս խորհուրդներին:

Աղբյուրը՝ www.vospitaj.com

 

 

Գովազդ