Բրուկսիզմ. երբ երեխան կրճտացնում է ատամները

Խնամք

Քնի ընթացքում ատամների անկառավարելի կրճտոցը բժիշկներն անվանում են բրուկսիզմ:

Երեխաների շրջանում այս երևույթը հաճախ է հանդիպում, ընդ որում՝ ավելի շատ տղաների, քան աղջիների մոտ: Բժիշկներն այս երևույթի հստակ պատճառը դեռևս չեն գտել, սակայն կարծում են, որ բրուկսիզմի պատճառ կարող են հանդիսանալ.

  1. Ծայրահեղ զգացմունքայնությունը, սթրեսը: Այս երևույթը երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում է նյարդային գերլարման, հիպերակտիվության պատճառով:
  2. Ատամիկների ծկթումը, կաթնատամներից հիմնական ատամների անցումը: Բժիշկների խոսքով՝ ատամնաշարի և լնդերի հետ կապված այդ անհարմարությունը կարող է բրուկսիզմի պատճառ դառնալ:
  3. Սարսափ երազներ:
  4. Անգինա, ֆարինգիտ, ալերգիկ հարբուխ: Բժիշկները կարծում են, որ երբ երեխան դժվարանում է շնչել, առաջանում են նմանատիպ երևույթներ:
  5. Բժիշկները նաև կարծում են, որ երեխան գիշերը կրճտացնում է ատամները, քանի որ օրվա ընթացքում նրա մկանները բավարար ծանրաբեռնվածություն չեն ունենում:

 

Բրուկսիզմը և ճիճուները

Հարցրեք ցանկացած տատիկի՝ «ինչու՞ է երեխան կրճտացնում ատամները», և նա կպատասխանի՝ «ճիճու ունի»: Պարզ չէ՝ որտեղից է առաջացել այս համոզմունքը, սակայն ժամանակակից բժշկությունը դեռևս չի գտել հստակ կապ այս երկու երևույթների միջև: Միակ բանը, որ ասում են բժիշկները, այն է, որ երեխան ճիճու ունենալու դեպքում քնի մեջ ավելի հաճախ և ուժեղ է կրճտացնում ատամները, եթե նախկինում նրա մոտ արդեն եղել է բրուկսիզմ երևույթը: 

Ի՞նչ անել, երբ երեխան քնի մեջ կրճտացնում է ատամները

Բժշկական տեսանկյունից՝ բրուկսիզմը չի համարվում հիվանդություն և, ըստ էության, չի ենթադրում հատուկ բուժում: Բայց ամեն դեպքում երեխայի առողջության վրա կարող է ազդել: Երեխան կարող է վնասել ատամների էմալը, կոտրել ատամը, այնպես որ, եթե Ձեր երեխան ուժեղ և հաճախ է կրճտացնում ատամները, դիմեք բժշկի:

Www.woman.ru

Գովազդ