5 քայլ` հաղթահարելու գիշերամիզությունը. խորհուրդներ ծնողներին

Խնամք

Նախ`եղեք հանգիստ,  այնպես արեք, որ երեխան իրեն հարմարավետ ու հասկացված զգա: Եվ ամենակարևորը` նա չպետք է մեղքի զգացում ունենա: Մի՛ մեղադրեք և մի՛ պատժեք նրան: Գիշերամիզությունն ակամայից տեղի ունեցող գործողություն է, որը հնարավոր չէ կառավարել: Թող նա իմանա, որ ինքը միակը չէ, իր պես հազարավոր երեխաներ կան:

Սպասեք

Հնարավոր է`երեխայի օրգանիզմը դեռևս պատրաստ չէ, այսպես ասած, գիշերային չորությանը:  Կարող եք տարիքին համապատասխան կամ ներքնաշոր հիշեցնող, լվացվող տակդիրներ  կամ ցելոֆանե ներդիրներ օգտագործել, որոնք կընդգրկեն անկողինը: Ամեն դեպքում երեխային նրբանկատորեն ասեք, որ իր օրգանիզմը, հնարավոր է, դեռևս պատրաստ չէ: 

Փորձեք ավելի ուշ

Սպասեք, մինչև երեխան տևական ժամանակ կարթնանա չոր անկողնում, ապա նորից փորձեք, երբ զգաք, որ նա պատրաստ է:  Անգամ մեկ ամիսը կարող է նշանակություն ունենալ:

Պարգևատրեք

 Եթե երեխան 5 և ավելի տարեկան է, խրախուսող հնարքներ գործի դրեք: Բայց նախ`համոզված եղեք, որ դուք խրախուսում եք մի բան, որն ինքը կարող է կառավարել: Նա չի կարող կառավարել գիշերամիզությունը, հետևաբար մի պարգևատրեք նրան չոր մնալու համար և մի վերացրեք պարգևը, երբ նա թրջում է տակը: 

Դուք կարող եք պարգևատրել, երբ՝

  • երեխան ավելի շատ հեղուկ է օգտագործում ցերեկը, և այդ մեթոդն օգուտ տալիս է:
  • երեխան պարբերաբար գնում է զուգարան
  • երեխան քնելուց առաջ է գնում զուգարան:

Եթե երեխայի բժիշկը խորհուրդ է տալիս գիշերը զուգարան գնալու համար զարթուցիչը լարել, ապա դա արեք և պարգևատրեք երեխային, եթե նա արագ է արձագանքում:

Զրուցեք երեխայի հետ

Երեխայի հետ բաց ու հանգիստ զրուցեք՝ ինչպես է նա զգում, բայց մի հարկադրեք խոսել իր խնդրի մասին: Եթե նա նեղվում է, հիշեցրեք, որ գիշերամիզությունը տարածված երևույթ է և դրանից ամաչել պետք չէ:  

Գիշերամիզությունը, որպես կանոն, հուզական պատճառներ չի ունենում, բայց եթե ձեր երեխայի կյանքում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, օրինակ՝ եղբայր կամ քույր է ծնվել կամ սկսել է դպրոց հաճախել, հավանական է, որ դա ևս դերակատարում ունենա: Այդ դեպքերում երեխային ցույց տվեք, որ հասկանում եք իրեն:

Շատ երեխաների դեպքում  գիշերամիզությունը դառնում է տարբեր զվարճատեսակներից հրաժարվելու պատճառ: Օրինակ՝ նա սկսում է խուսափել տանից հեռու կազմակերպվող միջոցառումներից: Եթե երեխան պետք է, օրինակ, ճամբար գնա, կարդացեք այն մասին, թե ինչպես կարող եք նրան տեխնիկապես զինել անհրաժեշտ պարագաներով:

Զրուցեք երեխայի բժշկի հետ

Եթե երեխան տանջվում է գիշերամիզությունից կամ այդ խնդրին զուգահեռ կան նորերը, օրինակ՝  ցավ միզելիս, անպայման խորհրդակցեք բժշկի հետ:

 

Աղբյուրը՝ babycenter.com

 

 

Կարդացեք նաև՝ 

Ի՞նչ պետք է տեղի ունենա երեխայի հետ, որպեսզի նա դադարի տակն անել

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի օգնեք երեխային հաղթահարել գիշերամիզությունը

Գիշերամիզություն. որո՞նք են պատճառները

 

 

Գովազդ