Ինչպե՞ս մեծացնել ինքնուրույն երեխա. հոգեբան Աննա Բիկովայի խորհուրդները

Խնամք

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս մեծացնել ինքնուրույն երեխա. «ալարկոտ» մայրիկի խորհուրդները

«Իմ փոքրիկ»-ն այս անգամ ևս հոգեբան Աննա Բիկովայի «Ինքնուրույն փոքրիկ կամ ինչպե՞ս դառնալ «ալարկոտ» մայրիկ» գրքից առանձնացրել է խորհուրդներ, որոնք ներկայացնում ենք ստորև:

 

Ինչպես կերակրել փոքրիկին

 

Սնվելը օրգանիզմի պահանջ է: Փորձեք «մոռանալ» կերակրել փոքրիկին և նա Ձեզ կհիշեցնի դա բղավոցով կամ լացով: Երեխան շատ լավ գիտի՝ երբ է քաղցած և որքան է ուզում ուտել:

  • Եթե երեխան հրաժարվում է սննդից, մի ստիպեք նրան: Պարզապես առաջարկեք նրան բազմազան և բազմագույն ուտելիք: Օգտագործեք երեխային հետաքրքրելու հոգեբանական այս խորամանկությունը: Երեխային երբեք մի ստիպեք ուտել որևէ բան: Երեխայի մոտ սնվելը պետք է ասոցացվի հաճելի զբաղմունքի հետ: Բազմագույն ուտելիքները՝ միրգ, բանջարեղեն, դրեք երեխայի տեսադաշտում: Ցանկության դեպքում երեխան հաստատ կուտի:
  • Երեխային ներգրավվեք սննդի պատրաստման գործընթացում: Օրինակ՝ միասին գնացեք գնումներ կատարելու, ապա խոհանոցում միասին պատրաստեք ուտելիքը, որից հետո հավատացեք՝ երեխան մեծ հաճույքով կցանկանա ուտել իր պատրաստածը:
  • Եթե անընդհատ ցանկանում եք երեխային կերակրել, մի պահ մտածեք՝ ո՞րն է այս ցանկության պատճառը. արդյոք մեծերից եկած այն կարծիքը, որ երեխան միշտ պետք է կուշտ լինի, թե Դուք եք վախենում, որ երեխան քաղցած կմնա: Միշտ հիշեք, որ քաղց զգալու դեպքում, երեխան Ձեզ հաստատ կդիմի:

 

Ինչպես քնեցնել երեխային

 

  • Աննա Բիկովան պատմում է, որ երեխային քնեցնելիս նա նստում է երեխայի կողքին, մի ձեռքը դնում նրա մեջքին, մյուսով՝ շոյում գլուխը: Ասում է՝ այդպիսով՝ երեխայի մոտ ապահովության զգացում է առաջանում:
  • Աննան պատմում է, որ սկզբնական շրջանում ինքը փորձել է իր շնչառությունը հավասարեցնել երեխայի շնչառության հետ, այսինքն՝ սկսել են հավասար շնչել, Աննա սկզբում շնչել է ավելի խորը, որ երեխան զգա իր ներկայությունը, հետո թուլացրել:
  • Աննա Բիկովան պատմում է, որ երեխային քնեցնելու համար նա կարդացել է տարբեր հեքիաթներ մոնոտոն ձայնով: Ասում է՝ դա երեխայի ուղեղը հանգստացնում է և նախապատրաստում քնին:

 

 

Ինչպես երեխային քնեցնել առանձին

 

  • Երեխայի հետ «քնեցրեք» նաև նրա սիրելի խաղալիքին:
  • Հիշեք, որ երեխային առանձին քնեցնելու փորձերը հնարավոր է՝ սկզբնական շրջանում այնքան էլ հաջող չընթանան: Աննա Բիկովան խորհուրդ է տալիս սկզբնական շրջանում երեխայի հետ միասին քնել նրա անկողնում: Այդպիսով՝ նա կսովորի նոր մահճակալին:
  • Երեխայի համար ստեղծեք նոր մոտիվացիա: Գնեք նրա իսկ ընտրությամբ մահճակալ կամ սպիտակեղեն: Երեխան անհամբերությամբ կսպասի, որ քնի իր սիրելի հերոսի պատկերով մահճակալի վրա:

 

Աղբյուրը՝ adme.ru

 

 

Գովազդ