Հատկապես ի՞նչ բուժծառայություններ կարող են մինչև 18 տարեկան երեխաներն անվճար ստանալ Հայաստանում. med.news.am

Խնամք

Անցած ամիս Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց լրացուցիչ միջոցներ հատկացնել առողջապահության ոլորտում անվճար ծառայությունների ցանկն ընդլայնելու համար, համաձայն որոշման՝ բժշկական շատ ծառայություններ մինչեւ 18 տարեկան երեխաների համար այժմ կմատուցվեն պետպատվերի շրջանակում։

Բայց շատ քաղաքացիներ առայժմ չեն հասկանում, թե հատկապես որ ծառայություններն են դարձել անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, իսկ որոնց համար նախկինի պես պետք է վճարել։

Այս հարցը պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի հետ։

Հիվանդանոցային բուժում

Հիվանդանոցային բուժումը, ինչպես նշեց մասնագետը, մինչեւ 18 տարեկան երեխաների համար այսուհետ անվճար է, բացառությամբ որոշ միջամտությունների, որոնք պահանջում են այսպես կոչված նորագույն եւ թանկարժեք մեթոդիկաներ։

Անցյալում բոլոր միջամտությունները նորագույն եւ թանկարժեք միջամտությունների ցուցակից վճարովի էին, բայց վերջին փոփոխություններից հետո դրանցից շատերը դարձել են անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, այդ թվում այնպիսի միջամտություններ, ինչպիսին են.

  • լիտոտրիպսիան (երիկամների քարերի կոտրման մեթոդ),
  • շունտավորող համակարգի տեղադրում նեյրովիրաբուժական պրակտիկայում (նախկինում վիրահատությունն անվճար էր, բայց շունտերի համար պետք է ծնողները վճարեին, իսկ հիմա շունտը նույնպես տրամադրվում է պետպատվերի շրջանակում),
  • առիթմիայի բուժման վիրահատություններ (ռիթմը վարող սարքերի, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում, աբլյացիա),
  • մետաղական կոնստրուկցիաների տեղադրում վնասվածքաբանական/օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ։

Ախտորոշումը

Ինչ վերաբերում է ախտորոշմանը, թանկարժեք եւ դժվարամատչելի ցանկի բոլոր հետազոտությունները (համակարգչային տոմոգրաֆիա, ՄՌՏ, հորմոններ եւ այլն) նախկինում անվճար էին միայն մինչեւ 7 եւ սոց խմբերում ընդգրկված երեխաների համար, իսկ հիմա դրանք անվճար են մինչեւ 18 տարեկան երեխաների համար, եթե իրականացվում են բժշկական ցուցումներով։

Ավելին, եթե, օրինակ, հոսպիտալացված երեխային ՄՌՏ է պետք, իսկ նրա հիվանդանոցում դա չկա, բուժող բժիշկը կարող է ուղարկել այլ հիվանդանոց ՄՌՏ (կամ ցանկացած այլ անհրաժեշտ միջամտություն եւ հետազոտություն) անվճար կատարելու համար։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ