Ի՞նչ անել, եթե երեխան արևահարվել է․ մանկաբույժ

Խնամք

Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա, որ արևահարությունն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով։

Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիանա Նազարյանն ընդգծում է, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ։

Ե՞րբ կարող են ի հայտ գալ արևահարության նշանները։ 

Բժիշկը նշում է, որ դրանք կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արևի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։


✔️Թեթև դեպքերում՝ առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, երբեմն՝ գրգռվածություն։
✔️Ծանր դեպքերում՝ ջղաձգություն, փսխում, գիտակցության կորուստ։ Դեմքի և գլխի մաշկը կարմրում է, պուլսը և շնչառությունը հաճախանում են, ջերմությունը բարձրանում մինչև 39°։

Ի՞նչ է պետք անել՝


• արևահարությունից տուժածին պառկեցնել զով և ստվերոտ տեղ, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց
• հանել շորերը, փաթաթել խոնավ սրբիչով կամ սավանով
• օգտագործել շատ քանակի հեղուկ
• իջեցնել ջերմությունը
• վտանգի նշաններն են՝ այրվածքի առկայություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, որոնց դեպքում շտապ դիմել բժշկի։


Կանխարգելում՝


• Շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ։
• Ցանկալի է օգտագործել հանքային ջրեր։
• Արևի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։
• Շոգ եղանակին հնարավորության դեպքում հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։
• Խուսափեք օրվա ամենաշոգ և արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12-ից 15-ը դուրս գալուց։

 

Աղբյուրը՝  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

Գովազդ