Տանը մենակ

Խնամք

Ո՞ր տարիքից կարելի է երեխային տանը միայնակ թողնել: Այս հարցին ոչ-ոք չի կարող պատասխանել, որովհետեւ դա կախված է բազմաթիվ հանգամանքներից: Դա հիմնականում երեխայի տարիքն է, նրա ինքնուրույնությունը եւ վստահությունը նրա հանդեպ: Այդ պատճառով այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել խիստ անհատական մոտեցում, սակայն կա մեկ ընդհանուր սկզբունք ՝ պետք է երեխային աստիճանաբար ընտելացնել տանը միայնակ մնալուն: Բայց նախքան դա անելը, նրան պետք է սովորեցնել որոշ կանոններ:

Սկզբում թվերն են

Գիտնականներն ապացուցել են, որ երեխան թվերն ավելի շուտ է սկսում ճանաչել, քան տառերը: Հետեւաբար, դուք կարող եք բացատրել նրան, թե որ վտանգի դեպքում ուր կարելի է դիմել: Օրինակ՝ կարելի է թղթի կտորի վրա գրել արագ արձագանքման ծառայությունների 3 հիմնական հեռախոսահամարները՝ հրշեջ ծառայության, շտապօգնության եւ ոստիկանության: Իսկ որպեսզի ավելի հեշտ լինի դրանք հիշելը, կարող եք 1-01-ի կողքին այրվող լուցկի նկարել, 1-02-ի կողքին՝ լուսացույց, 1-03-ի կողքին՝ կարմիր խաչ (կախված նրանից, թե երեխան ինչ

պատկերացումներ ունի դրանց մասին): Ընդ որում, չմոռանաք ասել, որ չի կարելի կեղծ ահազանգել, որովհետեւ դրա հետեւանքով մեծ անախորժություններ կլինեն եւ հաջորդ անգամ արդեն իրական վտանգի դեպքում քեզ չեն հավատա եւ չեն գա օգնության: 
Այս երեք հեռախոսահամարներից բացի երեխան պետք է իմանա նաեւ շենքի հարեւանների, ընտանիքի ընկերների, բարեկամների, ինչպես նաեւ ծնողների աշխատանքային հեռախոսահամաարները, որպեսզի վտանգի դեպքում կարողանա կապվել ձեր ընկերների կամ ձեզ հետ: Անպայման երեխային սովորեցրեք իր եւ ծնողների անունը, ազգանունը եւ տան լրիվ հասցեն: Արտակարգ իրավիճակներում այս գիտելիքները նրան շատ պետք կգան: Երեխային բացատրեք, որ ոչ մի դեպքում չի կարելի այս տվյալները փոխանցել անծանոթ մարդկանց, որոնք կփորձեն խոսել փոքրիկի հետ տրանսպորտում կամ զբոսանքի ժամանակ:

Եթե տնից դուրս պիտի գաք

Տանից նույնիսկ կարճ ժամանակով դուրս գալու դեպքում չմոռանաք փակել պատուհանները, իսկ ավելի լավ է դրանց վրա լրացուցիչ փական դրեք, որպեսզի երեխան եւս չկարողանա դրանք բացել եւ ցած ընկնել: Բնակարանը լքելիս չմոռանաք հավաքել բոլոր կտրող, ծակող առարկաները, պահել լուցկիներն ու հրահանները, որոնցով երեխան կարող է ինքն իրեն վնասել: Դա անհրաժեշտ է անել նույնիսկ այն դեպքում, երբ երեխային բացատրել եք, թե ինչպես պետք է վարվել դրանց հետ: 
Եթե ուշ եք վերադառնալու, ապա սենյակների լույսը վառ թողեք (հատկապես այնտեղ, որտեղ փոքրիկը սիրում է խաղալ): Եթե տանից պետք է դուրս գաք 5-10 րոպեով (օրինակ՝ հարեւանուհին է կանչել), իսկ երեխան արդեն քնել է, ապա միացրեք նրա սենյակի սեղանի լամպը, բայց այնպես, որ լույսը շատ պայծառ չլինի: Այսպիսով, եթե փոքրիկը ձեր բացակայության ընթացքում արթնանա, ապա այնքան էլ չի վախենա, քան եթե սենյակը մութ լիներ: Բացի այդ լույսը կվախեցնի չարամիտներին: Նրանք կմտածեն, որ տանը մարդիկ կան:
Եթե ապրում եք առաջին հարկում, ապա վարագույրներով քողարկեք պատուհանները: Երբ որեւէ մեկը թակում է պատուհանը, երեխան ոչ մի դեպքում չպետք է մոտենա եւ պետք է բարձր ձայնով բղավի.«Հայրիկ, հայրիկ, այստեղ արի»:  
Տանից դուրս գալիս անպայման ստուգեք, թե արդյոք փակել եք գազի, ջրի ծորակները եւ անջատել բոլոր էլեկտրական սարքերը:
Երեխային խնդրեք դուռը փակելուց հետո շղթան գցել, որը նա պետք է հանի միայն ձեր գալուց հետո, երբ դուք բանալիով դուռը կբացեք եւ հստակ, բարձրաձայն կասեք. «Մայրիկը (կամ հայրիկը) եկավ»: Դուռը կողպելուց հետո անպայման ստուգեք, թե արդյոք այն իսկապես փակվել է: Բացատրեք երեխային, որ եթե որեւէ կողմնակի մարդ փորձի դուռը բացել եւ ներխուժել բնակարան, ապա անհրաժեշտ է զանգահարել ոստիկանություն, իսկ այնուհետեւ` մոտ ապրող հարեւաններին ու բարեկամներին: 
Հաճախ երեխայի հետ կրկնեք անվտանգության կանոնները: Ցանկության դեպքում կարող եք դրանք ստուգելու համար փոքրիկ քննություն կազմակերպել: Եթե նա այդ քննությունը բարեհաջող հանձնի, ապա հանգիստ խղճով կարող եք տանը նրան տանը մենակ թողնել: Եթե նկատում եք, որ երեխան այդ կանոններից մեկն անտեսում է կամ լավ չի կատարում, մանրամասն բացատրեք նրան իր սխալը եւ դրանից բխող սպառնալիքները: 

Սեփական օրինակով

Ասում են` իմ տունն իմ ամրոցն է: Ձեր տունն իսկապես ձեր ամրոցը կդառնա այն ժամանակ, երբ ինքներդ անշեղորեն պահպանեք անվտանգության կանոնները եւ նույնը պահանջեք ձեր երեխաներից: Օրինակ ծառայելով նրանց համար` դուք կապահովեք նրանց անվտանգությունը: Հիշեք, որ այս կանոնների նկատմամբ անփույթ վերաբերմունքը բացասաբար կարող է անդրադառնալ դրանց հանդեպ երեխայի վերաբերմունքի վրա, քանի որ երեխաները սովորում են մեծահասակներից:

Աղբյուրը` mes.am (Արտակարգ իրավիճակների նախարարություն )