Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Ինչպե՞ս վարվել, երբ երեխան գաղտնապահ է
Ծնողները փորձում են երեխային սովորեցնել խոսել միայն ճիշտը: Օրինակ՝ երեխան պետք է պատմի, որ դպրոցում իրեն նեղացրել են:
Մանկական քմահաճույքներ. ինչպե՞ս պայքարել դրանց դեմ
Ինչու՞ է երեխան, ով շրջապատված է սիրով ու ջերմությամբ, ընկնում հիստերիայի մեջ: Շատ ծնողներ, չիմանալով ինչ անել, բղավում են, զայրանում կամ ճիշտ հակառակը՝ հնազանդվում երեխայի կամքին: Երկու դեպքում էլ սխալ է:
Անտեսել կամակորությունը չի նշանակում երեխային սենյակում թողնել միայնակ և պատժել կամակոր վարքի համար. հոգեբան
Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Ինչպես հասկանալ, որ երեխան ստում է
Վաղ, թե ուշ ծնողները բախվում են այս խնդրին: Երեխաները հաճախ ստում են՝ փորձելով ծնողից թաքցնել իրենց արարքները: Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ստում է:
Ինչո՞ւ է երեխան վատ վարք դրսևորում մոր մոտ, իսկ ուրիշների մոտ իրեն լավ պահում
Ծնողներն երեխաների համար ոչ միայն ամենամտերիմ մարդիկ են, այլև մի ամբողջ աշխարհ։ Սակայն բազմաթիվ ընտանիքներ բախվում են այսպիսի խնդրի․ մոր ներկայությամբ երեխան կամակորություն է անում և հիստերիկ վարք է դրսևորում, մինչդեռ այլոց հետ խաղաղ և հնազանդ է։ Սա զայրացնում է մեծահասակներին, հատկապես, եթե նրանք դաստիարակում են իրենց առաջնեկին։
Արդյո՞ք երեխայի վատ վարքի մեղավորը մայրն է։ Այս հարցի պատասխանը գտնելու հարցում կօգնի մանկական հոգեբան Եկատերինա Բուրմիստրովան։
Հոգեբանը նշում է, որ խորհրդատվության ժամանակ ծնողների կողմից ամենահաճախ տրվող հարցը հնչում է այսպես՝ ինչու՞ է երեխաս իրեն վատ պահում ինձ հետ։ Մանկապարտեզում նա իրեն լավ է դրսևորում։ Մանկավարժները դժգոհություն չունեն նրա վարքից: Դայակն ասում է. «Իմ ու երեխայի շփման ժամանակ ոչ մի խնդիր չի առաջանում»։ Եվ միայն մոր (հիմնականում մայրերի հետ է պատահում) հետ է երեխան իրեն վատ դրսևորում։