Տագնապ բառը  վաղ է ծագել` ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագել է  նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակը կամ մարդուն, որն  առավել հակված է տագնապի:

Տագնապի պահին մենք զգում ենք արագ սրտխփոց, մակերեսային շնչառություն, բերանի չորություն, կոկորդում կծիկի զգացողություն ենք ունենում, ոտքերում թուլություն և այլն:

Ոչ միշտ է տագնապը բացասական երևույթ: Երբեմն տագնապի զգացումն է ստիպում մարդուն

3. Հասկացեք, թե դուք ինչի համար պատասխանատու չեք.

Շատ ծնողներ շփոթում են` ինչի համար են պատասխանատու, ինչի համար` ոչ:  Եվ երբ դուք ձեզ պատասխանատու եք զգում մի բանի համար, ինչը ձեր պարտավորությունների շրջանակից դուրս է, պատրաստ եղեք, որ արդյունքը կլինի հիասթափությունը: Հիշեք` կան բաներ, որոնք ձեր երեխաների պարտականությունն է եւ ոչ` ձերը: Եթե դուք միշտ կարծեք, որ պատասխանատու եք  ամեն կատարվածի համար, ապա ձեր հարաբերությունը ձեր փոքրիկի հետ իսկապես

Մանկական վախերում են մեր հասուն բարդույթների արմատները: Ուստի, որքան շուտ կարողանանք ազատվել դրանցից,  օգնենք մեր փոքրիկներին, այնքան առողջ ու վստահ կարող են մեծանալ մեր երեխաները: Մենք ապրում ենք մեր մեծական կյանքով ու հազվադեպ մտածում երեխաների վախերի մասին: Երբեմն էլ ծիծաղում ենք` նրանց օգնելու, լսելու և հասկանալու փոխարեն:

Մեծերս միշտ զբաղված ենք մեր խնդիրներով, իսկ ի՞նչ անեն փոքրիկներն իրենց խնդիրների հետ:

Մինչդեռ մեծերս պարզապես պարտավոր ենք հասկանալ նրանց վախերի պատճառը: Երեխաներին հաճախ հատուկ են մահվան,

5. Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչն է օգնել ամենից շատ նախկինում

Սկսեք մտածել, թե ձեր զայրույթը մեղմելու կամ հաղթահարելու համար ինչ եք արել նախկինում: Ինչն է օգնել ձեզ հաղթահարել այն, ինչ անհանգստացրել է ձեզ: Սովորաբար առաջին բանը, որ պետք է անի մարդը, ինքն իրեն խոստանալն է, որ ոչինչ չի ասելու, չի պոռթկալու, երբ բարկությունը տեղի տա: Օրինակ` կարող եք մտքում ասել` «ոչինչ չեմ ասելու, հիմա կհանդարտվեմ, խորը շունչ կքաշեմ եւ ոչ ավելին»: Տվեք ձեզ այն ժամանակը, որի ընթացքում

Մտածեք այն մեկի մասին, ով հանդարտ է ու խաղաղ: Նրանց թեկուզ մտովի ներկայությունը օգնում է կենտրոնանալ հենց այդ տեսակի վրա: Երբ դուք հանգիստ եք, հավատացեք, այդ հանգստությունը կփոխանցվի նաեւ ձեր ընտանիքի անդամների ու երեխաների վրա: Դա կօգնի ձեր փոքրիկին սովորել, թե ինչպես պետք է պահի իրեն բարկության  պահերին, ինչպես դրսեւորի իրեն լարված իրավիճակներում: Դա տեսնելով` փոքրիկը լարված պահերին այլեւս չի վիճի ձեզ հետ, քանի որ արդեն տեսել է` ինչպես եք դուք հանդարտությամբ հաղթահարել «մենամարտը»: Ոչ ոք չի ցանկանում համբերության բաժակը լցված գտնել ու պայթել, ոչ ոք չի ուզում 

Ահա եւ գաղտնիքը` երբ քեզ կարողանում ես կառավարել, հանդարտվում են նաեւ երեխաները:  Հիշեք` հանդարտությունը վարակիչ է, եւ այդպիսին է նաեւ բարկությունը: Երբ մենք` որպես ծնողներ, նյարդային ու բարկացկոտ ենք դառնում,  ապացուցված է` ջղային են դառնում նաեւ փոքրիկները: Ավելին` հենց այդ բարկությունն է, որ դառնում է ծնողի համար մեկ մտահոգությունը:  Եթե դուք չեք կարողանում հանդարտվել, հավաքել ձեզ ու կառավարել էմոցիաները, ապա ակամայից ստեղծում եք հենց այն մթնոլորտը, որից փորձում եք խուսափել:

Ահա եւ օրինակը` պատկերացրեք` փորձում եք երեխային հեծանիվ քշել սովորեցնել: Երեխան չի

Այլ հոդվածներ …

Գովազդ