Մանուկ հասակում ունեցած վախերն անհետք չեն անցնում: Երբեմն դրանք  կարող են դառնալ հոգեկան և նյարդային հիվանդությունների պատճառ, որոնք կարող են ի հայտ գալ տարիներ անց:  Ուստի կարևոր է, որ ծնողներն օգնեն երեխաներին հաղթահարել վախերը, չանտեսել դրանք, որքան էլ անկարևոր դրանք թվան:

Որտեղի՞ց են ի հայտ գալիս մանկական վախերը

Մանկական վախերի առաջացման ամենապարզ պատճառներից են իրականում տեղի ունեցող դեպքերը, որոնք տեղի են ունենում երեխայի հետ (օրինակ, վախը, որ առաջացել է շան հանկարծակի հաչոցից): Նման վախերը հոգեբաններն ամենահեշտն են վերացնում:

Ավելի բարդ է պայքարել ֆանտազիաներից առաջացող կամ մեծահասակների կողմից ներշնչվող (օրինակ, Մեշոկ պապով վախեցնելը) վախերի դեմ:

Մանկական վախերի ևս մեկ աղբյուր է ծնողների մշտական զգուշացումները հնարավոր վնասվածքների, պատահարների մասին կամ պատժի սպառնալիքները:

Մանկական վախը կարող է առաջանալ նաև ընտանեկան վեճերի պատճառով, որոնք ուղեկցվում են գոռոցներով  և սպառնալիքներով:

Խանդի դասական դրսևորում է, երբ ավագ երեխան մեծահասակներից գաղտնի վնասում է անպաշտպան նորածնին` կսմթում է, մազերից քաշում, կոտրում կամ թաքցնում է նրա խաղալիքները: Սակայն ոչ բոլոր երեխաներն են իրենց խանդն այսպես արտահայտում: Երբեմն այդ վիրավորանքը դրսևորովում է արտաքուստ անպատճառ վատ պահվածքով, կապրիզներով, անգամ հիվանդություններով:  Այսպես առաջնեկը հասկացնում է, որ մայրական սիրո պակաս ունի, փորձում է վերադարձնել ծնողների ուշադրությունը դեպի իրեն:

Ինչպե՞ս օգնել երեխաներին միասին համերաշխ ապրել

Նախ և առաջ մասնագետները խորհուրդ են տալիս երեխային չտրամադրել այն մտքին, թե կրտսեր երեխան անմիջապես կդառնա նրա խաղընկերը, որպեսզի երեխան չհիասթափվի: Ընդհակառակը, նորածինը