Տարիքային վախերի շարքում առանձնացնում են նաև 3-5 տարեկան երեխաների վախերը։ Այս տարիքում երեխաները հուզականորեն հարստանում են, հստակ արտահայտվում է հասկացված լինելու և այլ մարդկանց հետ մտերմության կարիքը։ Երեխայի մոտ ձևավորվում է «մենք»-ը, որի տակ երեխան հասկանում է առաջին հերթին իրեն և ծնողներին, այնուհետև՝ իրեն և հասկակիցներին։ Զարգանում է երևակայությունը, որ հետ նաև երևակայական վախերը։
Երեխաները շատ զգայուն են դառնում ծնողների ուշադրության նկատմամբ, ոչ բավարար ուշադրության դրսևորումը նրանց մոտ առաջացնում է տրամադրության անկայունություն, անհանգստություն, քմահաճություններ /ըստ մասնագետների ուշադրություն գրավելու համար/։ Մասնագետները նշում են նաև, որ այդ պատճառով՝ այսինքն ուշադրություն գրավելու համար երեխաները կարող են չգիտակցված ձևով օգտագործել նաև վախերը, որոնք առաջանում են քնից առաջ։
Բայց սրանից զատ այս տարիքում առաջանում է վախերի եռյակ՝ վախ մենակությունից, մթությունից և փակ