Հայրիկի երկարաժամկետ բացակայությունն ազդում է երեխայի հոգեբանության վրա

Խնդիրներ

Գեղարքունիքը սոցիալական առումով ամենախոցելի մարզերից է:  Դրա մասին փաստել է նաեւ Հայաստանի վարչապետը Գավառում` կառավարության արտագնա նիստում: Բացի դրանից, սոցհարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների և բնակչության համար առաջնայինը գործազրկության խնդիրն է, ինչի հետևանքով էլ մարզի գյուղերի յուրաքանչյուր հինգերորդ տան տղամարդը զբաղվում է արտագնա աշխատանքով:

 

Գեղարքունիքը սոցիալական առումով ամենախոցելի մարզերից է:  Դրա մասին փաստել է նաեւ Հայաստանի վարչապետը Գավառում` կառավարության արտագնա նիստում: Բացի դրանից, սոցհարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների և բնակչության համար առաջնայինը գործազրկության խնդիրն է, ինչի հետևանքով էլ մարզի գյուղերի յուրաքանչյուր հինգերորդ տան տղամարդը զբաղվում է արտագնա աշխատանքով:

 

«Ինձ համար բավական դժվար է մեծացնել երկու փոքր երեխա: Քանի երեխաները մեծանում են, այնքան հոգսերը շատանում են, դրա համար էլ  ամուսինս որոշեց գնալ արտերկիր»,-ասում է 29 ամյա Արևիկը:

Արևիկի ամուսինը տանն է լինում միայն ձմռան երեք ամիսներին, տարվա մյուս մասը  Ռուսաստանում է: Արևիկն իր երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Գեղարքունիքի մարզում: Նրա խոսքով` կգերադասեր ավելի քիչ փող ունենար, միայն թե ամուսինը տանը լիներ:

Արևիկն ասում է, որ ինչքան էլ փորձում է  երեխաների և հոր միջև կապը պահպանել, միևնույն է, նրանք կարոտում են և զգում հոր կարիքը: Մասնագետները զգուշացնում են, որ հայրիկի երկարաժամկետ բացակայությունը կարող է բացասաբար ազդել երեխայի հոգեբանության վրա:

«Հայրիկի առավելապես երկարատև բացակայությունը ընտանիքից կարող է անհանգստացնող հանգամանք լինել երեխայի համար։ Սակայն  պիտի նշել, որ կարևոր նշանակություն ունի երեխայի տարիքը, տարբեր տարիքներում երեխաները տարբեր կերպ են վերաբերվում բաժանմանը«,-ասում է հոգեբան Մարինե Պետրոսյանը։

Բացի տարիքային գործոնից, հոգեբանը  կարևորում է  նաև հոր հետ շփումը,  թեկուզ և հեռավորության վրա։ Երբ հայրիկները հազվադեպ են շփվում երեխաների հետ,  մասնակից չեն լինում նրանց կյանքին, երեխայի դաստիարակությունը  լինում է միակողմանի ու մայրական տեսանկյունից:

«Այն հայրիկները, որոնք երկարատեւ բացակայության դեպքում, պարբերաբար զանգահարում են, կամ այլ միջոցներով շփվում երեխայի հետ, տեղյակ են նրա կյանքի իրողություններին, խորհուրդ են տալիս,  հայտնում իրենց կարծիքը, լսում երեխայի տեսակետը,  մի խոսքով` մասնակից են երեխայի կյանքին, ապա երեխայի վրա նրա բացակայությունը լուրջ բացասական ազդեցություն չի թողնում»,- բացատրում է հոգեբանը: Նրա խոսքով` եթե բացակայող հոր հետ շփում չկա, երեխան իրեն կարող է լքված զգալ, մոռացված, չսիրված. նման ապրումներն ավելի բացասաբար են ազդում երեխայի հոգեբանական զարգացման վրա։

«Պետք է, ի վերջո, հիշենք, որ չենք կարող արագ  փոխել   որոշ սոցիալական երևույթներ /օր. արտագնա աշխատանքը/, դրա համար պետք է փորձել դրա ազդեցութույնը նվազագույնի հասցնել»,-խորհուրդ է տալիս հոգեբանը:

 

Անի Ասատրյան

Գովազդ